Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը՝ Հերոս Կարեն Միքաելյան

«Աստված, Հայրենիք, Ընտանիք»՝սա է մեր զինվորների նշանաբանը:.Հայի նման զինվոր սիրող ու հարգող աշխարհի երեսին ուրիշ ոչ մի ազգ չկա
Կարեն` քաջորդիս
Ամեն առավոտ հուշերդ նորից 
Տանում է ինձ կարոտով հեռուն
Ու քո պատանենկության ոտնահետքերից
Արցունքներն են ինձ անվերջ ուղեկցում
Եվ դու ամպերին նայում ես վերից
Վերից ես նայում մորդ արցունքին…
Եվ դարձար աշխարհ կրկին իմ հոգում
Կարեն Տիգրանի Միքաելյանը ծնվել է 1983 թվականի ապրիլի 5-ի Աբովյան քաղաքում:
1990-2000թթ սովորել է թիվ 7 միջնակարգ դպրոցում:Կարենն ունեցել է ծանր պատանենկություն;Դեռ 8 -տարեկան էր ,երբ կյանքին հրաժեշտ տվեց հայրը և հանապազօրյա հացի ծանր հոգսը ծանրացավ իր ուսերին;Սկզբում հաց էր վաճառում ,իսկ հետո ծաղիկներ, նաև սովորեց վարսահարդարի մասնագիտությունը,և ամբողջ ծախսը ինքն էր հոգում;;2001 թվականի մայիսի 30-ին զորակոչվել է բանակ;;Կարեն Մկրտչյանը այն քաջորդիներից է ,ով զոհվել է Վարդենիսի Զոդում ` հրադադարի պայմաններում 2002թ նոյեմբերի 24-ին `19 տարեկան հասակում; Քսան տարեկանն դեռ չէր լրացել ,զորացրմանը մնացել էին ամիսներ.: Ահա այսպես գնահատեց և արժևորեց հայրենիքը ՝ Կարեն Միքաելյանը; հայրենիքն ինքն էր ապրում հերոսի մեջ և նա երբեք չբաժանվեց մնացհավատարիմ իր սկզբունքներին;:
Բացի այդ, ասեմ նաև որ այն իր ներսի բողոքն է, ոչ անտարբերությունը, իր ունեցած սերն է, ոչ ատելությունը, հուսալքությունն ու ընկճվածությունը չէ, այլ հավատն ու հպարտությունը, կորովը, կարեկցանքը, մարդասիրությունը… Իր ներսում ապրող՝ իր նախնիների հիշատակն է, իր ազգի պատմությունն է, նրա հոգնությունը, տքնանքը, տառապանքը: Իր համար այն հող չէ, տարածություն չէ, նրահամար այն հոգի է, երազ, անուրջ…Չգիտեմ…
«Միասնություն հանուն հայության» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ նախագահ՝ Սուսաննա Իսահակյանի կողմից հերոսի մայրիկին հանձնվեց շնորհակալագիր քաջ ու հայրենասերի հայորդի դաստիրակելու համար։

""

""

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *