Մայրենիի տոնը Ախալցխայի Երիտասարդական Կենտրոնում

Փետրվարի 21-ը` Մայրենի լեզվի միջազգային օրն է: Մշակույթային ժառանգության պահպանման ու զարգացման համար լեզուն ամենաուժեղ գործիքն է: Հայոց լեզվի արժևորմանն էր նվիրված Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի կազմակերպած միջոցառումը: 

Երեխաները բանաստեղծություններ, երգեր և ասույթներ հնչեցրեցին մաքուր հայերենով` հայոց լեզվի մասին: Կենտրոնի սաները նաև հանդես եկան ժողովրդական պարերով: Միջոցառման նպատակն էր մի անգամ ևս արժևորել, սեր, հպարտություն ու հոգատարություն դրսևորել մայրենի լեզվի նկատմամբ: Հայերիս մայրենին հայոց լեզուն է:Հայոց լեզուն աշխարհի ամենահին, քաղցրաբառ լեզուներից է:Այն շատ գեղեցիկ և հարուստ լեզու է:Այն հայ ժողովրդի մեծագույն հարստությունն է: 

«Մայրենի լեզուն մի գանձ է, որին չի կարող փոխարինել աշխարհի ոչ մի հարստություն: Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տարվում է ամեն մի պատահական քամուց»: 

Ստ. Զորյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *