Մայիսյան տոներին և անմահ հերոսների .երեխաների պաշտպանության օրվա նվիրված միջոցառում

Շատ ազդեցիկ, տպավորիչ ու գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի մշակույթի տանը նվիրված Արցախյան ազատագրական պայքարի ընթացքում զոհված անմահ հերոսների հիշատակին. մայիսյան տոներին և .երեխաների պաշտպանության օրվան, որը կազմակերպել էին «Առաջին Գունդ »հկ փոխնախագահ Գեվորգ Ամիրխանյանը ու «Զոհված Ոստիկանների Ընտանիքների Աջակցություն» հկ նախագահ Լիլիթ Չիբուխչյանն։
Մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակված հայորդիների անմահ հիշատակը…
Օրհնության խոսքով հանդես եկավ Տեր քահանա Շահենը , ով շնորհակալություն հայտնեց զոհված ազատամարտիկների ծնողներին, որ այսպիսի հերոս զավակներ են պարգևել մեր հայրենիքին:
Տեր Հայրը կոչ արեց, որ միշտ արթուն կերպով կարողանանք պահել մեր երկիրը և թշնամուն երբևէ հաջողության և ուրախության առիթ չտանք:
«Մայիսը մեր ժողովրդի համար հաղթանակի ամիս է, և վստահ եմ, որ այդ հաղթանակները շարունակական կլինեն»,- ասաց Տեր քահանա Շահենը;Այնուհետև ելույթի խոսքում ՝Լիլիթ Չիբուխչյանն հյուրերի համար բացահայտեց իրենց անցած ճանապարհի հաղթանակների բանաձևը :Այդ անունը չենք գնել պատմությունից, այն վաստակել ենք կյանքով;Արցախյան հերոսամարտը մեր ազգի համար ուներ ազգային անվտանգության եւ գոյատեւման բացառիկ նշանակություն։Շնորհավորում ենք բոլորիս տոնը և Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր ընկան, որ մենք ապրենք:
Միջոցառումն ուղեկցվեց ազգագրական երգ ու պարով
Միջոցառմանը ներկա էին`Առաջին Գունդ ՀԿ նախագահ գեներալ մայոր Վաչագան Չիբուխչյանը, Գեներալ լետենան Էդուարդ Մանիյեվը, Գնդապետ Լիլիթ Չիբուխչյանը, Գնդապետ Նվեր Գալստյանը, <<Միասնություն հանուն հայության >>ռազմահայրենասիրական ԲՀԿ նախագահ Սուսաննա Իսահակյան, Գնդապետ Աշոտ Թաթեոսյանը, փոխգնդապետ Մայիս Անձնավորությունն.,զոհված ազատամարտիկների ծնողները, քառօրյա պատերազմի հերոս՝ Վլադիմիր Ալիխանյանի ծնողները ,հարազատները, ուսուցիչներ, աշակերտներ և այլ հյուրեր:
։Միջոցառման ավարտին շնորհակալության խոսքով հանդես եկավ ,Գեներալ լեյտենանտ Էդուարդ Մանիյևը, ով շնորհավորեց ներկաներին մայիսյան հաղթանակների առթիվ և զոհվածների ծնողներին հայտնեց իր երախտագիտությունն :Տեղի ունեցավ նաև պարգևատրման արարողություն ՝հանձնվեցին մեդալներ ,պատվոգրեր և շնորհակալագրեր;
Վերջում աղոթք հնչեցվեց մեր երկրի խաղաղության և բանակի զորության համար:

 

""

նյութը՝Սուսաննա Իսահակյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *