Մայիսյան տոներին նվիրված համերգ

Երևանի թ. 194 դպրոցում տեղի ունեցավ մայիսյան հաղթական տոներին նվիրված համերգ , որը կազմակերպել էին Էրեբունու  տ/.բ պատանիների հրամանատար Սամվել Խաչատրյանն և <<Միասնություն հանուն հայության>> ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությունը՝  նախագահ՝ Սուսաննա Իսահակյան:
Հայրենիք. այս մի հատիկ բառը վեհացրել է հայ մարդուն, նրա հոգում ծնել ամենաջերմ ու նվիրական զգացումներ, մղել ինքնազոհության և սխրագործության: Հայ մարդուն անշեջ հայրենասիրությունն է, որ պահել – պահպանել է մեր հայրենիքն ու երկիրը:Երևանի թ. 194 դպրոցում տեղի ունեցավ մայիսյան հաղթական տոներին նվիրված համերգ:
Մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակված հայորդիների անմահ հիշատակը…
Համերգի ընթացքում պատմեցին Առաջին հանրապետության ստեղծման,կառուցվածքի, բանակի .արտաքին կապերի, խորհրդանիշների և տոների մասին:.Երախտիքի խոսքեր հնչեցին այն գործիչներին , ում հայ ժողովուրդը պարտական է մայիսյան հերոսամարտերի հաղթանակների համար: Իսկ հաղթանակներ մեր սերունդն, իրոք, ունեցել է: Հայաստան -Արցախում ամփոփված քաջերի, նաեւ` կենդանի հերոսների ջանքերով կայացրել ենք Հայաստանի անկախությունը, հայրենի տարածքներ ենք ազատագրել, Արցախի անկախ Հանրապետություն ենք կայացրել:
Համերգին իրենց գեղեցիկ կատարումներով հանդես եկան
երգչուհի Արեվիկ Թանաշեան Լէոնորան և «Հայկական Զարդանախշեր» պարախումբը՝գեղարվեստական ղեկավար և պարուսույց Բագրատ Հովհաննիսյանն;
Արևիկ Թանաշեանն ՝ օպերային երգչուհի բեմական անունով Լեոնորա :Ծնվել է 1985 թվականին Գյումրիում, երաժշտի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է Գյումրու թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ զուգահեռ սովորելով Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում՝ ջութակի և դաշնամուրի բաժինները: Բարձրագույն կրթություն ստացել է ԵՊԿ-ի Գյումրու մասնաճյուղում՝ Վոկալի դասարանը: 2007-2009 թվականներին կրթությունը շարունակել է Երևանի պետ-կոնսերվատորիայի ասպիրանտուրայում: Ուսանողական տարիներից ծավալել է համերգային գործունեություն: 2012 և 2017 թվականներին Ա. Տիգրանյանի Անուշ օպերայի 100 և 105 հոբելյանական ամյակների կապակցությամբ; Գյումրիում կատարել է Անուշի դերերգը: Համերգային կատարումներով հանդես է եկել Բրազիլիայում, Ուրուգվայում, Արգենտինայում, Ավստրիայոմ, Պարսկաստանում, Սիրիայում և Լիբանանում: Արևիկ Թանաշեանը վեց եվրոպական երկրների միջազգային մրցույթների գրանպրիակիր է:
Ներկայացվեց հայոց ազգային երգն ու պարը, որոնք միշտ բարձր են պահում ժողովրդի մարտական ոգին ու անկոտրում կամքը: Ներկա էին ազատամարտիկներ,հերոսածին մայրեր ,քառօրյա պատերազմի մասնակիցներ և այլոք : Միջոցառման վերջում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն՝ :Գեներաի .զորավար Մանվել Գրիգորյանի հրամանով  երգչուհի Արևիկ Թանաշեաննն պարգևատրվեց « Քսանամյա մեդալով» : Պատանի երկրապահների, երգչուհի Արևիկ Թանաշեանը հանդես եկան անակնկալ երգով՝ կատարելով <<Հինգերորդ բրիգադ>> երգը, որն ուղեկցվեց գեղեցիկ պարային բեմականացմամբ:

""

""

""

 

Նյութը Սուսաննա Իսահակյանի