Մայիսի 1-ը՝ աշխատավորների միջազգային օր

Այսօր մայիսի 1-ն է՝ աշխատավորների միջազգային օրը:
Այն նշվում է աշխարհի 142 երկրում: Առաջին անգամ տոնը նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Նորվեգիայում և մի շարք այլ երկրներում: 1886թ. ամերիկացի և կանադացի աշխատավորները ցույց են կազմակերպել՝ աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով: Չիկագոյում ցույցը ցրելու հետևանքով մահացել էր 8 ոստիկան և 4 ցուցարար, տասնյակ մարդիկ տուժել էին:  1889թ. Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսը ի հիշատակ Չիկագոյի դեպքերի՝ որոշում ընդունեց մայիսի 1-ին ամենամյա ցույցեր ""անցկացնելու մասին: Սակայն առաջին անգամ այն նշվել է միայն 1890թ.: Մի շարք երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Աշխատանքի օրը այլ օր է նշվում: Երբ ստեղծվեց Խորհրդային Միությունը, մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը, համաժողովրդական ուրախության օր էր. , մարդիկ դուրս էին գալիս ծաղիկներով, դրոշներով, իրար ողջունում էին: Այսօր այդ ամենը վերացել է: 1991թ. ի վեր Հայաստանում մայիսի 1-ին հիմնականում միայն Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է տոնակատարություն կամ երթ կազմակերպում ……….

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *