Մահվան հրավերն ընդունեցիր ու հաղթական երկինք գնացիր՝ Հայկ Խաչատրյան Ծնունդդ Շնորհավոր Հերոս

Արյունով գրվեց բախտը մեր ազգի
Արյուն հեղեղեց երկիրը հայի,
Գետեր հոսեցին հայի արյունով,
Գետեր լցվեցին անմեղ զոհերով;
Այո, հերոսները ծնվում են, բայց երբեք չեն մեռնում
Մեկ վայրկյանում փոխվեց ամեն բան: Մեզ բաժանեցին տարածությունն ու ժամանակը, իսկ տարածության, ժամանակի ու մեր միջև մեր հայրենիքն է: Տարածությունն ու ժամանակն անզոր են այն ամրության նկատմամբ, որը տվել են տարիները․․․
Դեկտեմբերի 15-ին Շիրակի մարզի Գուսանագյուղի միջնակարգ դպրոցում նշվեց հերոս՝ Հայկ Խաչատրյանի ծննդյան հուշ-միջոցառում`թախիծ, վիշտ, ցավ, բայց միաժամանակ հպարտության զգացում էր այսօր,,;Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, հերոսների ծնողներ , զինվորներ,զինկոմի աշխատակիցներ , դպրոցի տնօրինությունը ,ուսուցիչներ, դպրոցի սաները և այլոք։ Ծննդյան հուշ-միջոցառումն սկսվեց տերունական աղոթքով, ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածի անմահ հիշատակը:Այն համեմված էր շնորհավորանքի խոսքերով ,հայրենասիրական երգերով, հայրենասիրության ոգին նորից թևածեց դպրոցում; Հերոսին հեղինակությամբ նշելու բարձր գիտակցությանը միախառնվել էր նաև տոնական տրամադրությունը:Այնուհետև այցելեցինք հերոսի շիրիմին խոնարհումս և խնկարկումս նրա անմահ հիշատակին; Յուրաքանչյուրն իր մասնակցությամբ խոսքով հուզեց ներկաներին;Մեր հերոսները տարբեր ժամանակներում առյուծի նման կռվեցին ու տարան բազում հաղթանակներ;
Հայկ Գագիկի Խաչատրյանը ծնվել է 1998 թվականի դեկտեմբերի 15-ին Շիրակի մարզի` Գուսաննա գյուղում: 2016 թվականին ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը,այնուհետև սովորել է Գյումրիի «Բիզնես էլիտա» ուսումնական կենտրոնում: 2017թվ.ձմռանը անցել է զինվորական ծառայության։ 6-ամսյա ուսումնական փուլը անցել է, Արտաշատում որից հետո տեղափոխվել է ԼՂՀ` Ասկերանանի շրջանում, որպես կրտսեր սերժանտ, կապի ջոկի հրամանատար:
2017թվ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանը:
ՊԲ N զորամասի հրամանատար, կրտսեր սերժանտ Հայկ . Խաչատրյանը պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած խիզախության համար՝ Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հրամանով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով;
Կյանքն ունի իր դժվարությունները,և մենք պետք է գիտակցենք,թե ինչ դժվար է մարդուն որևէ բան տրվում։ Խաղաղություն ու ազատություն ունենալն էլ այնքան հեշտ չէ,և դա նույնպես ունի իր դժվարությունները, և որին մարդիկ հասնում են կյանքի գնով։Մենք պետք է գիտակցենք խաղաղության արժեքը, գինն ու կարևորությունը, որը մարդկային բազմաթիվ կյանքեր է արժեցել։Յուրաքանչյուր զինվոր իր երկրի սյունն ու ազգի հենարանն է։:
Մեր քաջ և արի զինվորները օր ու գիշեր կանգնելով սահմաններին,պաշտպանում են մեզ թշնամու անսպասելի հարձակումներից: Գերադասել են մեռնել, քան իրենց սուրբ հողը թշնամու ոտքերի տակ տեսնեն: Հայրենասիրությունը այդպես է դրսևորվում`պատերազմի ժամանակ,թշնամու հարձակման ժամանակ;Հայրենիքը պաշտպանելը, անշուշ՛տ, սուրբ և պատվավոր գործ է, կյանքի եւ արյան գնով անառիկ է պահում մեր երկրի սահմաններն ու Հայոց պետականությունը։; Նրանք հավերժ գրկեցին հողը հայրենի;Մեր հզոր արծիվները; Իսկ ՁԵՐ խոստումները ո՞վ պիտի կկատարի, Տված երդումներդ ո՞վ պիտի պահի։ Վե՛ր կացեք , ո՛վ իմ հերոսներ Հերոսը դա եզակի մեկն է, ով ի տարբերություն այլոց, իր արտակարգ ունակությունների շնորհիվ դիմում է քայլերի և հասնում է բեկումնային արդյունքի,միթե անհասկանալի բան կա այստեղ` խաղաղ օրերի` հայրենիքի սահմանը Արցախում պաշտպանող, դիրքում կանգնած զինվորի թափված արյան կաթիլներում: Միայն անունն ու հայրենիքն են մնայուն։Նա արժանացավ հավիտենության դափնե տիտղոսին, ապրեցին ոգու «փոթորիկը»` երկունքն ու ցնորքը, ում հոգիները ի զորու էին անձնազոհվելու: Ի~նչ լեզու է պետք, որ հասկանալի դարձնի աշխարհի մարդկությանը` բռնե’ք հայ քնած սպային կացնահարող թուրքի ձեռքը, կանգնեցրե’ք գիշերով գաղտագողի դավադիր թուրքի` հայ անմեղ զինվորի վրա ուղղված գնդակը..
Հպարտանում ենք մեր հերոսների մարտական ոգով
«Արդյո՞ք շահեցինք այն, թե՞ կորցրինք…
Երկար չեմ խորհում, պատասխանը մեկն է` արժեր, արժեր ձեր կյանքը, տղեր՛ք. անկախությունը արյունով են ձեռք բերում ու պահում:

 

 

 

""

""

 

15,12,2017«Միասնություն հանուն հայության» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ նախագահ՝ Սուսաննա Իսահակյան