Մահացել է Ֆիդել Կաստրոն

 

Reuters-ի տեղեկություններով այսօր 90 տարեկան հասակում մահացել է Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն…
Եղբոր մահվան մասին լուրը Agence France-Presse-ին հաստատել է նաև Ռաուլ Կաստրոն՝Կուբայի ներկայիս առաջնորդը…
Կուբայի հեղափոխական զինված ուժերի մայոր Ֆիդել Կաստրոն ծնվել է 1926թ.-ի օգոստոսի 13-ին, Կուբայի Օրիենտե նահանգում…

Ֆիդել Կաստրոն 1976 թվականի դեկտեմբերից՝ 30 տարի շարունակ եղել է Կուբայի պետխորհրդի և նախարարների խորհրդի ղեկավարը, եղել է նաև Հեղափոխական զինված ուժերի գլխավոր հրամանատարը և Ազգային պաշտպանության խորհրդի նախագահը…

Առողջական խնդիրների պատճառով 2006 թվականի հուլիսի 31-ին Կաստրոն իր պարտականությունները փոխանցել է իր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին…

Գագիկ Համբարյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *