Կյանքից հեռացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Գևորգ Դոդոզյանը, որը հանրության լայն շրջանակին հայտնի է Գևո անունով:

Մահվան պատճառը բրոնխիալ ասթման է: Դերասանը կորոնավիրուսով վարակված չի եղել, նա երկար տարիներ ասթմայով է տառապել:

Գևորգ Դոդոզյանին շատերը ճանաչում են նրա հումորային մանրապատումներով: