Հունվարի 18-ին, ժամը 09:28-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Շաքի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-44 ավտոճանապարհի Սիսիան-Շաքի հատվածի 7-րդ կմ-ին բախվել են «ЗИЛ-131» մակնիշի 7583  /նկարը՝ Shamshyan.com /

(վարորդ՝ 1990 թ. ծնված Վ. Թ.) և «ВАЗ 2107» մակնիշի 34 CO 601 (վարորդ՝ 1986 թ. ծնված Ա. Հ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները․ վերջինիս ուղևոր՝ 1957 թ. ծնված Մ. Հ.-ը տեղում զոհվել է, իսկ վարորդը և ուղևոր՝ 1971 թ. ծնված Է. Հ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սիսիանի ԲԿ, որտեղ վարորդ Ա․Հ.-ը գիտակցության չգալով մահացել է, իսկ Է. Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր։
Փրկարարները «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Մ. Հ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ, մոտեցրել են ավտոքարշակին: