. Նորայր ջան մի քիչ կպատմե՞ք ձեր մասին ,ե՞րբ և որտե՞ղ եք ծնվել ,սովորել ։ — <<Ծնվել եմ 1997թ․ հունվարի 2-ին Գեղարքունիքի մարզի Գավառ Քյավառ քաղաքում,գյուղատնտեսի ընտանիքում։ Սովորել եմ Գ․Քոլոզյանի անվան №5 միջն․ դպրոցում ։ 9-րդ դասարանը ավարտելուն պես 2012 թ-ին ընդունվել և այժմ էլ սովորում եմ Գավառի ակադեմիկոս Ա․Թամամշևի անվան Պետական Գյուղատնտեսական Քոլեջի <<Անասնաբուժության >>բաժինը ,քոլեջի 3-րդ կուրսը ավարտել և զորակոչվել եմ բանակ ,ծառայությանս ավարտից հետո շարունակում եմ ուսումս։ Դեռ փոքրուց սիրել եմ զբաղվել շների ,ձիերի խնամքով ,նաև շատ եմ սիրում աճեցնել ծաղիկներ և զբաղվել նրանց խնամքով>>։ 2. Ինչպես բոլորին է հայտնի Արցախը և առհասարակ Հայաստանը պատերազմական գոտիներ են, քանի որ մեր թշնամին հողակտորի համար է կռվում ,իսկ մենք ՝ հայրենիքի։Ապրիլյան պատերազմը հենց դրա վառ ապացույցն էր , մի քիչ պատմեք ինչպե՞ս սկսվեց Ապրիլյան քառօրյա պատերազմը։ — <<Նման վատ հարևան պետություններ ունենալը դա մեր խաչն է ,որը պիտի տանենք ․․․թեկուզ ցավ է ,բայց փաստ է։ Ինչպես մեր պապերն ու հայրերն են պատերազմել ,այնպես էլ մենք․․․ Մենք մեր պատմության էջերից ենք դեռ ծանոթ ,որ հայ ազգի յուրաքանչյուր սերունդ պատերազմել է և հիմա մեր հերթն է ,մեզ միայն մնում է մեր գալիք սերնդին փոխանցել՝ ամուր սահմաններով Հայաստան ,դեպի առաջ ,դեպի լուսավոր ապագա գնացող Հայաստան․․․ Թող ,որ գոնե վերջին պատերազմ տեսած սերունդը մենք լինենք ․․․ Թող ,որ երբեք պատերազմ չլինի․․․ Ապրիլի 1 լույս 2-ի գիշերը մոտավորապես ժամը 5-ն էր և պատուհանների դղրդյունից արթնացա ,անընդհատ պայթյուններ ․․․ամեն ինչ տարօրինակ էր դեռ այնպիսի բան չէր եղել ․․․Հենց այդպես սկսվեց Ապրիլյան պատերազմը ,որի ընթացքում կորցրինք շատ հերոս տղաներ >> ։ 3. Մինչև պատերազմը և պատերազմից հետո , ի՞նչ փոփոխություններ նկատեցիք մարդկանց մեջ։ — <<Մեր հայ ազգը շատ տարօրինակ ազգ է <<Երբ երկիրը խաղաղ է ,բոլորը գնում են արտասահման ,բայց երբ պատերազմ է ,բոլորը գալիս են սահման>>․․․ Անկեղծ ասած երբեք չեմ պատկերացրել ,որ անցած պատերազմի մասնակիցները հնարավոր է նորից գային և պատերազմեին մեզ հետ։Մարդկանց հայացքները փոխվել են ,թե երկրի և թե զինվորի նբկատմամբ ։ Պատկերացումներիցս վեր էր հայ ժողովրդի համախմբումը ,բազմաթիվ օգնությունները ,անգամ տատիկները իրենց թոշակները ստանում և ուղղարկում էին զինվորներին ․․․Մարդիկ դարձան ավելի հոգատար>> ։ 4. Ի՞նչ դեր ունի հայրենիքը ձեր կյանքում։ — <<Հայրենիք ասելով հասկանում եմ ՝իմ տունը,ընտանիքս, ընկերներս , հարազատներս,մեր բակը,իմ քաղաքը իրենց լավ և վատ կողմերով ։ Չեմ ուզում մտածել ,որ հանրավոր է մի օր, այս երկիրը մերը չլինի կամ պիտի հեռանամ իմ երկրից ։Հայրենիքը ինձ համար սրբություն է <<Առանց հայրենիքի ,մենք ոչինչ ենք>>։ 5. Նորայր գիտեմ, որ այս հարցը շատ ցավոտ է ձեզ համար ,բայց կուզեի մի քիչ խոսեիք դրա մասին, ե՞րբ վիրավորվեցիք ,ովքե՞ր էին ձեր կողքին այդ ժամանակ ։ — <<Ծառայել եմ Արցախում ։ Ունեցել եմ շատ լավ և գրագետ հրամանատարներ , մարտական և ծառայակից ընկերներ ։Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր վաշտը մասնակցել է հյուսիսարևլյան ուղղությամբ ընթացող մարտերին կատարելով տարբեր բնույթի աշխատանքներ։ Վիրավորվել եմ ապրիլի 21-ին , կորցրել եմ ձախ ստորին վերջույթս և հիմա պրոթեզավորվել եմ ։Հակառակորդի կրակից շեղվելով դուրս եմ եկել ականի վրա և երբ արդեն վիրավոր գետնին ընկած էի առաջինը ինձ օգնության հասավ Հ․Դավթյանը,հետո իմ վաշտի բոլոր տղաները․․․Հպարտ եմ նրանցով>>։ 6. Եվ ահա եկավ այն վերջին հարցը ,որ պետք է հենց սրանով էլ եզրափակենք մեր հարցազրույցը ․ի՞նչ խորհուրդ կտաք մեր նորակոչիկներին , այն տղաներին, ովքեր դեռ նոր պետք է ոտք դնեն զինվորական կյանքում և այն տղաներին, ովքեր արդեն , իսկ ծառայության մեջ են ։ — <<Մեր նորակոչիներին միայն կասեմ <<դուխով>> ,մենք մեր տունն ենք պահում և դա մեր պարտքն է ,իսկ ովքեր ծառայում են միայն կասեմ ՝բարի ,խաղաղ և անփորձանք ծառայություն >>։ Նորայր ջան շնորհակալ եմ հետաքրքիր պատասխանների համար։ Աստված քեզ Պահապան մեր հերոս ,Աստծո կամոք դու մեզ հետ ես ։Միշտ ժպտա ,քո ժպիտը մեզ ուժ է տալիս։

հեղինակ՝Անահիտ Զախարյան