Ձեռնարկատիրական նախաձեռնության առաջին տոնավաճառը թիվ 194 միջնակարգ դպրոցում

""Սուրբ Զատիկ տոնի նախօրեին դպրոցի աշակերտների կողմից իրենց ձեռքով պատրաստած գեղեցիկ ու հրաշալի աշխատանքներով զարմացրել էին բոլորիս:
Բոլոր դասարանները պատրաստվել էին ցուցահանդես-վաճառքին, որպեսզի պատրաստված իրերն ու մթերքները առաջարկեին գնորդներին: Իրենց անմիջական մասնակցությունն ունեցավ 3-ա դասարանի պատանի երկրապահները: Դպրոցի տնօրեն՝ տիկին Մանուկյանի անմիջական մասնակցությունը ավելի ուրախացրեց երեխաներին:Գնեց տարբեր դասարանի աշակերտների ձեռքի աշխատանքները ,առաջինն օրինակ ծառայելով : Թե՛ ծնողների, թե՛ աշակերտների ոգևորությունն ու ուրախությունը անսահման էր:
Նմանտիպ ձեռնարկատիրական տոնավաճառները կունենան շարունակական բնույթ, ինչի շնորհիվ դպրոցական առարկաների հետ զուգահեռ աշակերտներն իրենց փորձով նաև կյուրացնեն սեփական աշխատանքով գումար վաստակելու հնարքները, կհասկանան, թե ինչպես գնահատել և ծախսել սեփական քրտինքով վաստակած գումարը:""
Շնորհակալություն ենք հայտնում բոլորին իրենց անմիջական մասնակցության համար:Թող այսօրվա առատաբուխ շնորհները ձեզ հետ լինեն;