Ձեզ վստահեցնում եմ՝ նման բան չկա. Սուրիկ Խաչատրյանը՝ որդու մասնակցությամբ միջադեպի մասին

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ գիշերը իր որդու և Կովալենկո Շահգալդյանի թոռան միջեւ որևէ միջադեպ տեղի չի ունեցել:

Նշենք, որ այսօր տեղեկություն հրապարակվեց, որ Ծաղկաձորում Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռանը դանակահարել են և դրա մեջ կասկածվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին:

«Ձեզ վստահեցնում եմ՝ նման բան չկա, արդեն մի քանի տարի է՝ մտերիմ ըկերներներ են նրանք, դուք գիտեք, որ ես ու Կովալենկո Շահգալդյանը մինչ այսօր էլ գործընկերություն ենք անում»,- ասաց Սուրիկ Խաչատրյանը և նման տեղեկություններ տարածելու մեջ մեղադրեց լրագրողներին:

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *