Գործարար Հովիկ Հունանյանի հրավերով հունիսի 17-ին Բելգիայից Հայաստան կժամանեն մեկ տասնյակից ավելի բժիշկ ինֆեկցիոնիստներ և ռեանիմատոլոգներ,օգնելու հայ բժիշկներին համավարակի դեմ պայքարում:Մեզ հետ զրույցում Հունանյանը ասաց,որ արտերկրից ժամանած բժիշկները աշխատելու և խորհրդատվություն են տալու բոլոր այն հիվանդանոցներում,որտեղ բուժվում են Covid 19-ով հիվանդները և մեր հարցին ի պատասխան,ասաց որ ամբողջը արվում է իր միջոցներով:Մեզ հետ զրույցում Հունանյանը ասաց որ բժիշկների խումբը առնվազն մեկ ամիս կլինեն Հայաստանում և կօգնեն մեր բժիշկներին: