Երևանի Հաղթանակ կամրջի մոտ քաղաքացին ինքնասպանության փորձ է անում՝ ցանկանալով նետվել կամրջից: Այս մասին հայտնում է Tert.am-ը: Քաղաքացին, ով ցանկանում է ինքնասպանություն գործել ասում է` պատճառն այն է, որ բնակարանի խնդիր ունի և գտնում է, որ իր խնդիրը որևէ մեկը կամ որևէ կառույց չի լուծել: Նա պնդում է, որ արդեն 4 ամիս նա բարձրաձայնում է իր խնդիրը, սակայն ոչ ոք չի արձագանքել: Քաղաքացին ասաց , որ ինքը մանկատան սան է և դրանով է պայմանավորված, որ չունի բնակարան, ապահովված չէ որևէ երաշխիքով: Կամրջի մոտ եկավ գործարար Հ.Հունանյանը,խոստացավ ապահովել բնակարանով,մինչև պետությունը իր խնդիրները կլուծի և մոտ 10 րոպե բանակցելուց հետո երիտասարդը հրաժարվեց ինքնասպանության փորձ կատարելուց: