Բանաստեղծի տաղանդն ի վերուստ է տրված,իսկ հույզերի արտահայտչամիջոցները ցույց են տալիս այդ տաղանդի կարևորագույն աստիճանը՝ բանաստեղծի հոգեվիճակն այդ պահին:Յուրաքանչյուր բանաստեղծություն ընթերցելիս,միանշանակ,երևում է բանաստեղծի ապրումները,հույզերը,էներգիան,եթե,իհարկե,գրված տողերը պարզապես գեղեցիկ բառակույտերի հավաքածու չեն,այլ՝ ապրած,զգացած իրական հույզերի արտահայտում,որոնք անմիջապես կպչում են ընթերցողի սրտին,ասել է,թե տեղ են գտնում ընթերցողի հոգու ամենամութ անկյուններում: Այսօր ամենքը հակված են իրենց բանաստեղծ հռչակելու,իսկ նրանք,ովքեր իսկապես բանաստեղծ են,մնում են ստվերում: Հրանտ Վաղարշյանը այն յուրօրինակ բանաստեղծներից է,ում հոյակերտ ստեղծագործություններն աչք են շոյում ու ներխուժում ընթերցողի ներաշխարհը:Ծանոթանալով նրա պոեզիայի առանձնահատկություններին,չեմ կարող չնշել,որ վերջիններս ընթերցվում են բավականին հեշտ ու սահուն,հեշտ ընկալելի են և,որն ամենակարևորն է,թեմատիկ առումով,դրանք բազմաբովանդակ են,ինչը թույլ է տալիս յուրաքանչյուրին գտնել այդ պահին իր հույզերին,զգացմունքներին առավել հոգեհարազատ տողեր:Կարելի է ասել,որ Հրանտ Վաղարշյանի պոեզիան բուժիչ ազդեցություն ունի և հանգստացնող միջոց է հանդիսանում ընթերցողի համար:Եվ,ինչպես դեղահաբն է բուժում մարմնական ցավերը,այնպես էլ նրա պոեզիան բուժում է հոգին,բջիջ առ բջիջ,սպեղանի դառնալով կոտրված,լքված,նվաստացած և,ինչու չէ,նաև ծերացած հոգիների համար: Հրանտ Վաղարշյանը /Չիչակյան/ ծնվել է 1948 թ., Նոր Բայազետ, այժմ՝ Գավառ քաղաքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ տեղի երաժշտական դպրոցի թավջութակի բաժինը: 1967 -69 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: Ծառայությունից հետո ուսանել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում /1970-1975թթ./: Իր ստեղծագործական կյանքում հրատարակել է մի շարք գրքեր,այդ թվում՝ ՙԿապույտ երազ՚ /Բանաստեղծությունների ժղովածու/, 1996թ.՝ ՙՍեր և հայտնություն՚՝նվիրված Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700- ամյակին:ՙՀոգու նշխարներ՚ /քառյակներ/, 2004 թ.՝ ՙԽորան լուսո՚/ բանաստեղծություններ, աղոթքներ/, 2008 թ.՝ ՙՍիրո գինին՚,2012 թ.՝ ՙԿինն ու գինին՚/բանաստեղծություններ, քառյակներ/, 2015 թ.՝ՙՀոգևոր նշխարներ՚ /քառյակներ և քառատողեր ):1997թ. եղել է Հայ գրողների միության անդամ: Նրա ստեղծագործությունները հաղորդվել են ռադիոյով և հեռարձակվել հեռուստատեսությումբ,իսկ 2016թ. դարձել է ԱՄՆ ՀԳՄ անդամ: Հրանտ Վաղարշյանը տպագրվել է հայ մամուլում ու մի շարք հոդվածներում,որոնք են՝ ՙԿամք հայրենյաց՚՝1997 թ., ՙԾիր կաթին՚՝ 2003 թ., ՙՇողակն Արարատյան՚՝ 2004 թ., ՙԺամանակի միտք՚՝ 2005թ.,ՙ21 -րդ դար՚՝ 2005թ., ՙՀայաստան՚՝ 2006 թ., ՙԿոտայք՚՝ 2007- 2008 թթ.,ՙԿոմունիսների միություն՚՝1999 թ.,ՙՀայաստանի կոմունիստ՚՝ 2000 թ,.ՙԳրական թերթ՚՝ 2010 թ.: Դեռևս չի աշխատում,քանի որ թոշակառու է: Հրանտ Վաղարշյանի պոեզիան տիեզերական հնչողություն ունի,կարծես բանաստեղծության յուրաքանչյուր բառի մեջ ներկա է ինքը՝ բանաստեղծը:Բանաստեղծի հոգին խորը գաղտնարան է,որտեղ առկա է զգացմունքների մի ամբողջություն,որոնք յուրաքանչյուր բանաստեղծության հետ դուրս է մղվում դեպի ընթերցողը: Մաղթում եմ,որպեսզի Հրանտ Վաղարշյանի պոեզիան հավերժալույս դառնա ընթերցողի գրապահարանում ու հավերժի լույս սփռի նրանց հոգեկան ներաշխարհի վրա:
Հեղինակ՝ Կարեն Շիրինյան