""

Հովհաննես Յորդանյան

Հրազդանի դպրոցի հետ կապված մի քանի միտք.(ծնողներին և նախարարությանը)
Նախ այն , որ դպրոցները կառավարման խորհուրդները , որ ունեն դրանք իրականում լուրջ խնդրահարույց իրավիճակներ ստեղծող կառույցներ են:
Կառավարման խորհուրդը ըստ կանոնադրության բաղկացասծ է 8 անդամից մարզպետի նշանակած երեք ներկայացուցչից, քաղաքապետի ներկայացուցչից, որից բացի կա նաև 2 ուսուցիչ և 2 ծնող:
Հիմա եթե քաղաքապետարանի և մարզպետարանի ներկայացուցիչները որոշեցին ապա մնում է 2+2 այսինքն երկու ծնող և երկու մանկավարժ(մանրամասն ՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=70029)
Հիմա ինչ եմ ուզում ասել, ընտրված ծնող կամ ուսուցիչներից մնում է միայն մի ձայն որոշիչ: Տրամաբանությամբ գալիս է հետևյալը ինչ որոշեց մարզպետ , քաղաքապետ նախարար, ապա հենց այդ էլ կգնա առաջ:
Այս ամենի մեջ չի հաշվվում տնօրենի ետ կանչման, մի մեխանիզմ, որում լիարժեք մասնակցեն ծնողները:
Սա նշանակում է Կառավարման խորհուրդների մասով գուցե լավ է խաղաղ և հաշտ տնօրենի պահով, բայց տնօրենի վրա լծակ իրականում չունեն, կամ եթե օրինակ Դպրոցի տնօրենը գործածի ոչ մանկավարժական պահվածք, ապա չկա մեխանիզմ, որում ծնողը լիարժեք արտահայտի իր կարծիքն ու ազդի: Հիմա կասեք Ծնողական խորհուրդ կա, որը կարող է անվստահություն հայտնել տնօրենին,համամիտ եմ(https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=59769), բայց դա `, այսինքն ծնողական խորհրդի պատշաճ ներկայացված անվստահությունը նորից ներկայացվում է կառավարման խորհրդի նիստին: Ինչն էլ նորից ստացվում է , որ ում նշանակի, կամ հավակնի մարզպետը նա էլ կլինի:
Այս մեխանիզմը չի գործում և չի բխում ծնողների միասնական շահերից:
Ասեմ Ավելին, դպրոցներում ոչ պատշաճ կերպով են ծանոթ, օրինակ կառավարման խորհրդի անդամներին, ներկայացուցիչներին, և շփում առահասարակ չկա… միայն տնօրեն ընդունելուց մի արձանագրություն կա որի տակ բոլորը պատշաճ ստորագրվում է: Նույնն է նաև Ծնողական խորհուրդների իրավիճակը, որով շատ դպրոցների ծնողներ ոչ գիտեն իրենց իրավունքները, ոչ էլ պարտականությունները:
Դրանցից բացի կա նաև աշակերտական խորհուրդ…(https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=69283)
Ամեն ինչ անում են Տնօրենները, որ շատ բան չիմանան ոչ աշակերտները ոչ ծնողները, հնարավորինս քիչ գլխացավ ունենալու համար:
Հեշտ է կառավարվում, բայց ոչ ճիշտ:
Դրա համար մեխանիզմը պետք է փոխել, նամանավանդ երբ բոլորը գիտեն այսօր իրենց իրավունքների մասին… Ես չեմ ասում, որ ծնողը կարող է ցանկացած մարդ պահանջել, որ դարձնեն տնօրեն, կամ կոռուպցիոն տնօրենի համար ամեն ինչ անել, քանի որ ակնկալիքներ կան, կամ կարող են ի հայտ գալ, բայց տվյալ դեպքում հստակ հնարավորություն պետք է ունենա ծնողը ասելու այո կամ ոչ…
Իհարկե ես իմ մոտեցումն ունեմ, բայց դրա մասին չեմ խոսի, նշում եմ միայն բացը:
Հիմա պատկերացրեք, եթե պատշաճ չի գործում կառավարման խորհուրդը, որը հաշվետու է բոլորին և բոլորը անհատապես պետք է ճանաչեն, կապը միանշանակ կտրված է: Դրան որպես լծակ եթե ճիշտ չի գործում ծնողական խորհուրդը , ապա արդյունքում միայն փող հավաքողի տպավորություն է թողնում, ու անզոր է ազդելու նման իրավիճակներում, չնայած նաև օրենքը ինչպես ասեցի փոփոխման կարիք ունի, Սրանից բացի մանկավարժական խորհուրդը ևս ունի անելիք, այս դեպքում տնօրենի գլխավորությամբ:
Անելիք ունի նաև աշակերտական խորհուրդը:
Հիմա մտեք ձեր ուզած ցնկացած դպրոցը, ու տեսեք ոքանով է պատշաճ գործում այս գործիքակազմը:
———-Միևնույն դեպքում կնշեմ նաև մեր դպրոցը, որում Ծնողների գործոնը և Ծնողական խորհուրդի ճիշտ աշխատանքը բերեց շոշափելի արդյունք(ծնող, մանկավարժ, աշակերտ միասնականությունը)… —-
Հ.Գ. Օրենքը պետք է բոլոր կողմերին հասկանալի լինի, բոլոր կողմերին վստահելի լինի, և եթե ծնողները միաբան են, ու չեն ուզում մեկին, ապա նշանակում է օրեքը պետք է վերանաել:
Դրանից բացի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կարևոր գործ ունի , նորամուծություն , կարող է ամեն տարի հստակ կերպով կազմակերպել Խորհուրդների նախագահների և տեղակալների իրազեկում անցկացնել և այս կերպով կունենա իրական կապ ցանկացած դպրոցի հետ և յուրաքանչուր խնդիր իրեն հասանելի կլինի: Իրազեկման ընթացքում կիմանան, որ ոչ թե խորհուրդները մի քանի տարին մեկ պետք է հավաքվեն, կամ տնօրենը իբրև արձանագրություն կազմի տանի որ ստորագրեն մարզպետարան քաղաքապետարան, այլ տարվա մեջ մի քանի անգամներ հավաքվել, քննարկել, հենց ամեն ինչ ՄԱԿԽՈՐՀՈՒՐԴԻ գործունեությունը, ԾՆՈՂՈՐՀՈՒՐԴԻ գործունեությունը , ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ խորհուրդի գործունեությունը: Այս ամենից բացի կարող են հետաքրքրություն առաջացնել և ունենալ կոնկրետ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ խորհուրդ( Ներդրողներ):
Ի դեպ ես այս առաջարկն արել եմ հեղափոխական նախարարին՝ Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyanին ֆէյսբուքով:
Հ.Գ. Եթե դպրոցների միջև իմ ասած անմիջական կապը լինի, հավատացեք, ոչ մի կոռուպցիա , որևե տնօրեն չի կարող թույլ տալ իրեն, հնաավոր է նաև պարզել իրական պատճառները տնօրենի դեմ կամ կողմ ծնողների և մանկավարժների կարծիքների հիման վրա : Թեչէ չոր օրենքով դա անհնար է, կամ էլ պետք է դիմեն ոստիկանություն, որ զբաղվի պարզաբանի, ու այս անգամ ավելի խորը գնաց շատ բան կբացահայտի միանշանակ:
Շնորհակալություն:

Հ.Յորդանյան