Հռոմի կաթոլիկ եկեղեցու Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը պապական այցով ժամանել է Բաքու:

Այս մասին հայտնում  է trend.az-ը:

Նշվում է, որ Ադրբեջանի և Վատիկանի պետական դրոշներով զարդարված Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում պոնտիֆիկոսին դիմավորելու  են եկել  երկրի վարչապետի առաջին տեղակալ Յագուբ Էյուբովն ու այլ պաշտոնատար անձինք:

Հայտնի է, որ Հռոմի պապի այցն Ադրբեջան կարճատև է լինելու: Նշվում է, որ կաթոլիկների հովվապետը Վատիկան է վերադառնալու այսօր երեկոյան:

Հավելենք, որ այցելության շրջանակում Պապը Սուրբ Պատարագ կմատուցի Բաքվի Սուրբ Աստվածամոր կաթոլիկ եկեղեցում, այնուհետև կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Նշվում է, որ երեկոյան Պապը կհանդիպի Արդբեջանի հոգևոր առաջնորդ շեյխ Ալլահշյուքյուր Փաշազադեի հետ:

Artsakhpress.am