Հուշ-ցերեկույթ

Հունվարի 15-ին լրացել է արցախյան ազատամարտի նվիրյալներից մեկի՝ <<Մարտական խաչ>> առաջին աստիճանի շքանշանի  ասպետ Արգամ Հարությունյանի՝ Շոշի Ագոյի, ծննդյան 50-ամյա տարելիցը: Այդ առիթով ՊԲ-ի առանձին մոտոհրաձգային բրիգադներից մեկում կազմակերպվել է հերոսի հիշատակին նվիրված ցերեկույթ, որին ներկա էին Արգամ Հարությունյանի հարազատները, հերոսի մարտական ընկեր, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներ ու դպրոցականներ:

Հուշ-ցերեկույթի ընթացքում հնչել են բազմաթիվ ելույթներ, որոնցում անդրադարձ է կատարվել արժանի հայորդու կենսագրությանը, անցած մարտական ուղուն, բնատուր հրամանատարական տաղանդին, հզոր կամքի ուժին ու ենթակաների հանդեպ հոգատարությանը:

Արգամ Հարությունյանի 50-ամյա տարելիցին նվիրված հուշ-ցերեկույթի ընթացքում հայրենասիրական գեղեցիկ ծրագրով հանդես են եկել հերոսի հարազատ Շոշ գյուցի դպրոցականներն ու ՊԲ-ի <<Ասպետ>> համույթը:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *