Պատերազմը կազմված է չնախատեսված իրադարձություններից
                                                          Նապոլեոն Բոնապարտ

Արարատի մարզի Արմաշ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները կազմակերպել էին միջոցառում նվիրված մեր անմահ հերոսներին:Հերոսների մահը նման է արևի մայրամուտին: Մեր հերոս տղաները ,ովքեր իրենց կյանքն ամբողջովին նվիրել են հայրենիքի փրկությանը, և դարձել պահապանը հայ ժողովրդի:Հուշ -ցերեկույթին Ներկա էին Մհեր Սամվելի Շահնազարյանի,Մկրտումյան Հովհաննես Ղազարի և Ալավերդյան Վիրաբ Աղաբեկի ծնողները:Մհերի ծննդյան տարելիցի կապակցությամբ պատվոգիր հանձնեց Կիմա մայրիկին՝ Քանաքեռ Զեյթունի վարչական շրջան ,զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների բարեգործական իրավապաշտպան՝ ՀԿ Առաքելյան Անահիտը << Հայրենիքին մատուցած ծառայության համար>>: Մայրը վերցրեց պատվոգիրն ու արցունքները կոկորդում խեղդելով` մաղթեց, որ աշխարհում խաղաղություն տիրի, ու ոչ մի մայր սևազգեստ չդառնա։
Իր մխիթարական խոսքը հղեց նաև հերոս զինվոր Նարեկ Մարգարյանի մայրը,
Հրադադար մարդկային կորստի ցավ ՀԿ ՝ նախագահ՝Աղունիկ Ղուկասյանը,- «Այն գիտակցումը, որ մեր որդիները կյանքը զոհել են հանուն հայրենիքի, փոքր-ինչ սփոփում է մեզ, բայց ցավը մնում է ցավ և ուղեկցում մինչև մահ։Նրանք
փառքով կերտելով Արցախյան հաղթանակը՝ մեր նորօրյա պատմության՝ հենասյունն են այսօր:Մենք չենք մոռանում մեր հերոսներին , իսկ դա նշանակում է, որ մեր հայրենիքը հավերժ է»:Հպարտանում ենք մեր հերոսների մարտական ոգով: Թող այս մեր պատմության հաջորդ էջերը լինեն խաղաղության ու հաղթանակների մասին պատմող էջեր:
Փա’ռք Ձեր Անմահ հիշատակին

 

""

""

""