Առաջին անգամ «շնորհակալություն» բառը գրանցվել է Փարիզում հրապարակված զրուցարան-բառարանում 1586 թ.:
Այս տոնը հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի կողմից: Հիշատակվում է, որ «շնորհակալություն» ռուսական բառը ծնվել է XVI դարում «Աստված փրկի» հաճախ արտաբերվող բառակապակցությունից:Մենք բոլորս էլ գիտակցում ենք գեղեցիկ վարվելակերպի անհրաժեշտությունը,Մարդիկ շնորհակալական խոսքեր են ասում իրենց հարազատներին, մտերիմներին, ընկերներին։Բայց շնորհակալական խոսքերն օժտված են կախարդական հատկություններով: Դրանց օգնությամբ մարդիկ ուրախություն են պարգևում միմյանց, ուշադրություն են ցուցաբերում և փոխանցում են դրական էմոցիաներ, առանց որոնց մեր կյանքը կլիներ անհետաքրքիր և մռայլ:
Իսկ ավելի լավ է մարդկանց, բնությանը, մեզ շրջապատող ամեն ինչին շնորհակալություն հայտնել ամեն օր, ամեն քայլափոխի: 
Մի´ զլացեք շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ձեր կողքին են, ում դուք սիրում եք ու գնահատում: Այդ բառն արտաբերեք միանգամայն անկեղծորեն և ի սրտե:

"Սուսաննա

"Սուսաննա