Հորդուն զգացումներով առլեցուն` միշտ իր ասելիքը համեմում է մեր մեծերի հոգեցունց պատգամներով`Արփինե Նիկողոսյան

Հաճելի և անմոռանալի օր անցկացրեցի Գյումրի թիվ 38 դպրոցի տնօրեն .սիրված կին. մանկավարժ,հայրենասեր `Արփինե Նիկողոսյանի հետ զրուցելիս; Նրա հաջողության ու առաջընթացի գրավականը կայանում է նրանում, որ նա մշտական ճիգ է գործադրում հասկանալ իր սաներին, լսել նրանց ոչ միայն խոսքը, այլև լռությունը : Իր ունեցած իրավունքներից գլխավոր է համարում չասել ու չգրել այն, ինչ չի մտածում: Գոռոզությունն ու ամբարտավանությունը խորթ են նրան, նրա իմաստության հիմքում ընկած են համեստությունն ու բարությունը:Իր գործունեության տարիների ընթացքում հայերենի նվիրյալը ջանք ու եռանդ չի խնայել մատաղ սերնդի ուսուցման, դաստիարակման գործում:Նա վայելում է բարձր հեղինակություն;Արփինե Նիկողոսյանի սիրելի ուսուցիչների հետ միասին սերում են փայլուն շրջանավարտներ, ովքեր այժմ զբաղեցնում են պետական տարբեր պաշտոններ, զբաղվում գիտությամբ, սպորտով եւ այլ արգասաբեր աշխատանքով։""
Ունկնդիրները միշտ զարմանում ու հիանում են, որ մեր դարավոր, առույգ ու ասպետական լեզվի, մեր բազմադարյան հարուստ գրականության, բանահյուսության, անշուշտ, նաև հայ ժողովրդի պատմության մասին խոսելիս նա կարող է բազում օրինակներ բերել նշված գիտությունների ակունքներից, միայն թե աշակերտներին ոգեղեն սնունդ տա, ներազդի նրանց ներքնաշխարհի վրա, հստակ աշխարհայացք ձևավորի ու բարոյական դասեր տա` սպասելով բազում հաջողությունների:Արփինե Նիկողոսյանը համարում է, որ ցանկացած մանկավարժի հիմնական նպատակը երեխաների հայեցի դաստիարակություն, հայրենասիրություն, բազմակողմանի զարգացած անհատի ձևավորում, պետություն սիրող և ընտանիքը գնահատող անձի ձևավորմանն է նպատակաուղղված և մեկ նախադասությամբ կարող ենք ասել, որ երեխաներին դաստիարակում ենք, որպես ազնիվ, հայրենասեր հայ անհատականություն: Արժանավոր քաղաքացի, իր երկիրն ու ժողովրդին սիրող, իր իրավունքներն ու պարտականությունները բարեխղճորեն իրացնող քաղաքացի: Մյուս կողմից` բազմիցս նշել է, որ մեր երկրին հարկավոր են կիրթ ու գրագետ մարդիկ, որպեսզի մեր երկիրը մրցունակ լինի աշխարհում: Պետք է համադրել այս երկու մոտեցումները` հայրենասեր քաղաքացի եւ գրագետ քաղաքացի ունենալու նպատակները:""
Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ սիրելի Արփինե շարունակելով կրթության ոլորտում լավագույն ավանդույթները` ամենօրյա ազնիվ ու տքնաջան աշխատանքով դուք ձեր արժանի ավանդն եք ներդնում մեր պետության ապագա քաղաքացիների ձևավորման գործում առողջություն ու ստեղծագործական նորանոր հաջողություններ եմ մաղթում ձեզ` ձեր շնորհակալ և հայրենանվեր առաքելության ճանապարհին:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *