Ապրիլի 24 …. Եղեռն… Այդ պատմության ծանրությունից խեղդվում, շնչահեղձ ես լինում, բայց ներքին մի ուժ քեզ վեր է բարձրացնում՝ հուսադրելով, որ դեռ ժամանակը կասի իր խոսքը, որ ապրելով ու ստեղծելով, մեր միասնական ուժով ու հզորությամբ դեռ հետ կբերենք արդարությունը և ամբողջ աշխարհը կընդունի ցեղասպանությունը, որը կատարվել է արյունարբու թուրք ջարդարարների ձեռքով:
Երբ տեսնում ես այս ամենը, սարսուռ ես ապրում և մտածում՝ մի՞թե չի գալու հատուցման ժամը… Մի՞թե նման ազգը չի կանգնելու դատաստանի առջև:
Մեր ազգին բաժին հասած այս արհավիրքը՝ ցեղասպանությունը, երբեք չի ջնջվի սերունդների հիշողությունից, քանի կա հայ ժողովուրդը, քանի կա Արարատ լեռը:
Հավատավոր յուրաքանչյուր հայի սրտում կա մի սուրբ անկյուն, որ փայփայում է արդար դատավճռի իրականացումը: Գալու է այդ օրը, մեր արդար պայքարի հաղթանակի օրը… Գալու է…