Մարդը լույս աշխարհ է գալիս,իր ենթագիտակցության մեջ ունենալով մարդ արարածին բնորոշ հատկանիշներ,ինչպիսիք են,օրինակ,բարությունը,այլոց հանդեպ տածած հոգատար վերաբերմունքը,կարեկցանքը և այլն:Հենց այս հատկանիշները զարգացնելու դեպքում է միայն,որ մարդը դառնում է պիտանի հասարակական էակ:Մարդու անձնային որակներն էլ հետագայում նրան դարձնում են այս կամ այն մասնագիտության կրողն ու խոսում այդ ոլորտում զբաղեցրած տեղի ու դիրքի մասին: Մարդը ոչ միայն կենսաբանական էակ է,այլև՝ սոցիալական,ով իր վրա կրում է պատասխանատվություն.դարձնել հասարակությունն ավելի լավը այնքանով,որքանով կարող է,օգտագործելով սեփական արժեհամակարգը,դաստիարակությունը և,ինչու չէ,նաև գեները:Այս ամենից բացի,եկեք չմոռանանք,որ մարդը,կենսաբանական և սոցիալական էակ լինելուց բացի,նաև հոգևոր արարած է,ում ներաշխարհում ինչեր ասես,որ չի կատարվում: Կյանքի յուրաքանչյուր փուլում մարդը պայքարի մեջ է գտնվում նախ՝ սեփական <<ես>>-ի,ապա՝ գիտակցության,իսկ հետո նաև՝ հասարակության ընդհանուր մտածողության հետ:Հենց սա էլ նրան դարձնում է ավելի հասուն ու պայքարունակ:Երբ մարդը կարողանում է հաղթանակ տանել սեփական զգացմունքների դեմ,մնացած բոլոր պատերազմներում նրա հաղթանակը միանշանակ,երաշխավորված է: Այսպիսի մարդկային վճռականությամբ ու կյանքի հանդեպ դրական տրամադրվածությամբ է օժտված Հովհաննես Ղազարյանը,ով իր գիտակցական կյանքի ընթացքում բախվել է տարատեսակ երևույթների,որոնք էլ նրան դարձրել են այդքան մարդասեր ու հայրենանվեր անձնավորություն: Հովհաննես Ղազարյանը ծնվել է 1951թ. ապրիլի 25-ին, ՀՀ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի 8-ամյա դպրոցում, այնուհետև ավարտել Աբովյանի թիվ 1 միջն. դպրոցը: 1972թ. ավարտել է Երևանի՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոն-ստուդիան: 1982թ. ավարտել է Մոսկվայի՝ Մ. Գորկու անվան գրական ինստիտուտը: 1999թ. արժանացել է ՀՕՄ սահմանած «ՏԱՐՎԱ ՈՒՍՈՒՑԻՉ» մրցանակի: 2009թ. արժանաժացել է ՀԳՄ «Հրանտ և Մանուշակ ՍԻՄՈՆՅԱՆՆԵՐ» գրական հիմնադրամի ամենամյա մրցանակին՝ «Մենությունից անդին» գրքի համար: Իր ստեղծագործական կյանքի ընթացքում հրատարակել է մի շարք ժողովածուներ,որոնք նրան բերել են մեծ ճանաչում և բազում հաջողություններ:Դրանք են՝ «ՆՈՐ ՁԱՅՆԵՐ»(ալմանախ)՝ 1976թ., «ԻՆՔՆԱՆԿԱՐ»՝ 1980թ., «ՎԱՐԴԵ ԱՆՁՐԵՎ»՝ 1984թ., «ԵՐԵՎԱՆՅԱՆ ԷՊՈՍ»՝ 2005թ., «ԸՆՏՐԱՆԻ» (ալմանախ)՝ 2006թ., «ԻՆՆԵՐՈՐԴ ԱԼԻՔ»՝ 2007թ., «ՄԵՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆԴԻՆ»՝ 2009թ., «ՄՆԱՑՅԱԼԸ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է»՝ 2014թ.,«ԳՐԱԿԱՆ ՆՈՐ ՆՈՐՔ»(ալմանախ) 2015թ., «ԱՂՈԹԱՐԱՆ»՝ 2015թ.: Տպագրվել Է նաև պարբերականներում և թերթերում( «Ավանգարդ», «Գրական Թերթ», «Առավոտ», «Ձայն Օրինաց», «Հ.Հանրապետություն», «Զրուցակից», «Գարուն», «Սովետական Գրականություն», «Նարցիս» և այլն…): Հովհաննես Ղազարյանը պահանջված ու մեծահամբավ բանաստեղծ է:Նրա անունը հնչում է բոլոր գրականագետների շուրթերից,նրա գրիչը կերտում է միայն ու միայն արժանահավատ գործեր: Մեծանուն բանաստեղծի մասին խոսում է ողջ մամուլը,իսկ նրա անձնային որակների մասին խոսելը պարզապես ավելորդ է:Նա ոչ միայն հրաշալի բանաստեղծ է,այլև՝ յուրահատուկ մարդ,ով իր ցանկալի գոյությամբ զարդարում է հասարակությունը,այն սոցիալական միջավայրը,որտեղ յուրաքանչյուր ոք իր ներդրումն ունի և որտեղ անընդմեջ տիրում է պայքար՝ հանուն սեփական շահի ու հանուն սեփական գոյության: Վստահաբար կարող եմ ասել,որ նա իր մեծ ներդրումն ունի հասարակական կյանքի զարգացման գործում,նրա գործերը զարգացնում են ընթերցողի միտքը,կրթում հոգին,վերակերտելով սերունդերին,դարձնելով պիտանի մարդ ու հոգևոր էակ: Մաղթում եմ,որպեսզի Հովհաննես Ղազարյանի վեհագույն մարդկային հատկանիշները վարակի պես տարածվեն օդում,դառնան սնունդ՝ հոգու քաղց ունեցող մարդկանց համար,և ապավեն լինեն ողջ մարդկությանը:

Հեղինակ՝ Կարեն Շիրինյան