Հովիկ Հունանյանն այսօր իր էջում գրառում է կատարել , որ մի խումբ մարդիկ իրեն կապում են քաղաքական նախորդ իշխանությունների հետ( մասնավորապես, որ նա իբր ֆինանսավորվում է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից ,ինչպես նաև շրջանառվում է Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորման կեղծ լուրերը) ։ Ֆեյքերը կատարում են քաղաքական շահարկումներ, որի հանգամանքները պարզելու համար զրույց ենք ունեցել Հունանյանի հետ ։ Այդ ամենը հերքել է Հունանյանը, նշելով , որ բարեգործական ծրագիրը բացառապես կատարվում է իր և իր ընտանիքի ֆինանասական միջոցներով։ Նա նշել է , որ մի քանի դատական հայցեր արդեն պատրաստել են , և անպայման քննվելու են։ Եվս մեկ անգամ Հունանյանը փաստեց ,որ չի հավակնում որևէ քաղաքական թիմի , քանի որ չունի դրա ցանկությունը։ Նաև լուրեր են պտտվում, որ Հունանյանը Ռ.Քոչարյանի գրասենյակի հետ կապի մեջ է միշտ լինում, ինչին ի պատասխան` Հունանյանը նշել է , որ այդպիսի բան չկա , և սպասում է նաև Ռ.Քոչարյանի գրասենյակի կողմից հրապարակային հերքմանը։ Նա նշեց ,որ մարդիկ զերծ մնան չճշտված և անհիմն տեղեկություններից, պահպանեն զգոնություն և չտրվեն սադրանքների։ Նա իր խոսքում նշեց , որ բացառապես զբաղվում է մարդասիրական աշխատանքով ։ Հունանյանն իր խոսքի ավարտին շնորհակալություն հայտնեց բոլոր բուժաշխատողներին, առողջություն մաղթեց ողջ ժողովրդին և հավելեց , որ բարեգործական ծրագիրը շարունակվում է։