Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեի պահպանության շրջանի մարտական դիրքում կտրուկ վատացել է մարտական հերթապահության նշանակված պայմանագրային զինծառայող, 1987թ. ծնված Դերենիկ Արտակի Խալխալյանի ինքնազգացողությունը: Նոյեմբերյանի ԲԿ տեղափոխվելու ճանապարհին Խալխալյանը մահացել է: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:

Բժշկական նախնական հետազոտության համաձայն՝ զինծառայողի մոտ արձանագրվել է սրտի կանգ:

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Դերենիկ Խալխալյանի մահվան հանգամանքները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։