Հոկտեմբերի 27-ն՝ հիշատակման օր է, որը փոխեց մեր պատմության անիվը

Այսօր 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում իրականացված ահաբեկչության զոհերի հիշատակի օրն է,
մեր նորագույն պատմության ամենասև էջերից է։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարված հարձակումը, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ՝ դաժանաբար գնդակահարվեցին խոշորագույն պետական այրեր՝ գործիչներ,Ահաբեկության զոհ դարձան վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրա Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, կառավարության անդամ Լեոնարդ Պետրոսյանը։ Այդ օրը միշտ հիշում ու հարգում են ոճրագործությանը զոհ դարձածների հիշատակը ,որը սևով ամրագրվեց հայ ժողովրդի պատմության մեջ: Անմոռանալի է Հայաստանի կայացման գործում Վազգեն Սարգսյանի ներդրումը: «Փառքի տարածք հուշահամալիր » հկ նախագահ նախագահ ՝Էդվարդ Միրզոյանն և անդամները;Արարատի մարզի ԵԿՄ պատանի երկրապահները, ազատամարտիկներն այցելեցին Վազգեն Սարգսյանի անվան զորամաս ,այնուհետև նրանց միացան ինստիտուտի հրամանատարական կազմը և սաները, այցելեցին Արարատ քաղաք ,որտեղ տեղադրված է Սպարապետի հուշարձանը ՝ծաղկեպսակ դրեցին, խոնարհումով եւ լռությամբ հարգեցին հիշատակը, հետո Վազգեն Սարգսյանի անվան տուն թանգարան ; Ծաղիկներ դրվեցին Անմեղ զոհերի հիշատակի խաչքարին,որը տեղադրված է «ՓԱՌՔԻ ՏԱՐԱԾՔ» հուշահամալիրում; ""
1999 թվականի հոկտեմբերի 27-ի
Հայաստանի պատմության մեջ ոճրագործությունն , որն առաջին հերթին ոտնձգություն էր ոչ միայն պետական քաղաքական ականավոր գործիչների կյանքի նկատմամբ, այլեւ` հարված պետականության ողնաշարին,որի հետեւանքով կորցրեցինք պետության ու ժողովրդի նվիրյալ զավակների;