Հոգու լույսը աշխարհին նվիրած Աշուղ Հեզիկը (Զարուհի Եփրիկյան-Քսպոյան)

Զարուհի Քսպոյանը ծնվել է Բոգդանովկայի այժմ Նինոծմինդայի գյուղ Ղաուրմայում ;Ամուսնացել է Ջիգրաշեն գյուղում ու նույն գյուղում, մինչեւ թոշակի անցնելը , աշխատել է որպես մանկապարտեզի վարիչ: Ունի մ մեկ տղա, երեք աղջիկ եւ հինգ թոռ: 1980 թվականից ապրում է Երեւանում: ;Դեռ մանկուց մեծ հետաքրքրություն է ցուցաբերել գրականության նկատմամբ , և այդ տարիքում սկսել է կարդալ մեծությունների ստեղծագործությունները.և սիրել է ասմունքել; Աստիճանաբար իր մոտ ցանկություն է առաջացել , և սուրբ հոգու ձայնով սկսել է գրել ;Ստեղծագործելու տարիներին տպագրել է վեց գիրք` «Աղոթված կարապներ», «Իմ հոգին» , «Հույսի արեգակ » ,«Աղջիկը Փարվանայից », «Աղոթքներիս մրմունջները» Իր գրքերում անդրադարձել է ամենատարբեր թեմաների` օրինակ, «Աղջիկը Փարվանայից» ստեղծագործությունը նվիրված է հայ-ռուս- վրաց ժողովուրդների բարեկամությանը, իսկ
6-րդ գիրքը `«Զինվոր,դու ես Հայոց աշխարհը» ,որը նվիրված է ապրիլյան պատերազմի անմահ հերոսների,և մերօրյա հերոսներին :Կարդալով Աշուղ Զարուհու գործերը ,հասկանում ես ,որ յուրաքանչյուրի մեջ ,անընդհատ սեր ու համերաշխություն է քարոզում, մարդկանց մեջ փորձում է սեր արթնացնել բնության նկատմամբ, կյանքի և Աստծո , և դատապարտում է չարը;: ՈՒնի մեկ երգերի ալբոմ, հարյուրից ավելի մեղեդիներ և շատ գործիքավորած երգեր Ջավախքում:Եղել է«Ջավախք» կոմիտեի անդամ և բարեգործություն է արել Արցախին; Ունի բազում անտիպ գրվածքներ,վեպեր,երգեր և պարգևատրվել է պատվոգրերով;
1998 թ հաճախել է աշուղական դպրոց ; Ձեռնադրվել է 2004թ որպես Աշուղ Հեզիկ; Ձեռնադրել է Կյուրեղ քահանան `Շերամի թոռը և Հրաչ Մաթևոսյանը .Շավիղ Գրիգորյանը : Նրան Հայ աշուղների միության նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը տվեց աշուղների «մայրապետ» կոչումը: Արվեստի մեջ նոր ճաշակ ներշնչում;Աշուղ Զարուհին իր գործերում ներդնում է իր հոգին մեկնաբանում պատկերներով` մեր ներաշխարհը: Իր սրտի աչքով տեսնում ու զգում է աշխարհի իրերը,;Ամեն մի ստեղծագործություն մի անհատականություն է; Նա ունի իր սեփական գեղարվեստական ոճը, տիրապետում է բառի կախարդանքին;բանաստեղծությունը իր բոլոր վեհությամբ ներթափանցում է մարդու հոգու ներաշխարրհը;
;Նա իր սրբազան պարտքն է համարում բոլոր միջոցներով ժողովրդին բարձրացնել դեպի արվեստը; : Աշուղ Զարուհին կամ ԶԱՐՈՒՀԻ ԵՓՐԻԿՅԱՆ-ՔՍՊՈՅԱՆԸ այսօր էլ պատվով կրում է իր կոչումը եւ մեծ խանդավառությամբ ապրում և ստեղծագործում է մեր կողքին:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *