Հոգատարությո՞ւն. Օգնություն եւ հոգևոր վերելք

Հոգատարությո՞ւն. Օգնություն եւ հոգևոր վերելք

""Սոցիալապես անապահով խավը մշտապես եղել է և կլինի պետության և պետական մարմինների ուշադրության կենտրոնում: Հենց այս ընտանիքներն են համարվում խոցելի խմբեր, որոնց անհրաժեշտ է ցանկացած տեսակի օգնություն: Սոցիալապես անապահով ընտանիքների համար իրականացվում են տարաբնույթ ծրագրեր և նախագծեր: Աջակից դառնանք Գեվորգ Սուջյանի ,Արսեն Սարգսյանի և Լոս Անջելոսում բնակվող Վահան Թումասյանի համագործակցության շրջանակներում կատարվող բարեգործական աջակցությանը կազմակերպված անապահով հայ ընտանիքներին օգնությանը: Սիրով կընդունեն նաև մեր բոլորի օգնությունը, փոխանցելով անապահով ընտանիքներին: Դրանք կարող են լինել հագուստ, խաղալիքներ, սննդամթերք, ամեն բան, ինչ հնարավոր է: Հերթական օգնությունը հատկացվեց այդպիսի ընտանիքներից մեկին՝_Շիրակի մարզի ՝ Ամասիա համայնքի .Հայասա գյուղի ՝15 փողոցի տուն 8 հասցեում բնակվող Արտակ Ռուբիկի Զալիկյանների ընտանիքին: 7 անդամից բաղկացած ընտանիքը, որտեղ 4 անչափահաս երեխա է մեծանում, սոցիալական ծայրահեղ վատ պայմաններում է Հատակը բետոն էր , պատերը խոնավ , պատուհաններին նույնիսկ ապակի չկար , ջուր չունեն, զուրկ կոմունալ բոլոր հարմարություններից : Չնայած այս ամենին երեխաները մաքուր էին հագնված,դաստիրակաված և յուրաքանչյուրն ունեին իրենց երազանքը յուրովի :
Այս անգամ նրանց տրամադրվեց սնունդ, առաջին անհրաժեշտության հիգիենիկ պարագաներՙ հագուստեղեն : Անկասկած, բարեգործական աջակցություն ստացող յուրաքանչյուր անհատ նաև հոգեբանորեն է ամրապնդվում, գոտեպնդվում:Գեվորգ Սուջյանը Սանկտ- Պետերբուրգից է .որը ունի համայնքում ակտիվ գործունեություն;Հիշեցնենք նաև որ եղել է 2018թ-ի հեղափոխության նախաձեռնողը և կազմակերպիչը տարբեր հավաքներին Սանկտ Պետերբուրգում: Սիրելիներս հավելենք նաև որ, Արսեն Սարգսյանը հանդիսանում է ԱԶԴԱՐԱՐ ԲԱՑԱՀԱՅՏ ԼՈՒՐԵՐԻ լրագրող-իրավաբանը ,որը վայելում է հայ ժողվորդի կողմից մեծ հարգանք և շատ մարդկանց է օգնել տարբեր հարցերում
Ամեն մի հայ, իրոք, պարտք ունի իր ազգի, իր ծննդավայրի, Հայրենիքի հանդեպ։ Ուստի յուրաքանչյուրս պետք է այդ մեծ շղթայի մի օղակը հանդիսանանք՝ լցված ավելի բարեկեցիկ Հայրենիք ունենալու մեծ հավատով։

""

 

 

19.10.2018թ նյութի հեղինակ ՝Սուսաննա Իսահակյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *