Հնդկաստանում ամբոխը ծեծելով սպանել է երկու տղամարդու

Հնդկաստանում շարունակվում է սպանությունների ալիքը: Ուշագրավ է, որ սպանությունները կատարվում են ասեկոսեների պատճառով, որոնք շրջանառվում են WhatsApp մեսենջերի միջոցով: Այդ մասին գրում է beta.in.ua-ը:

Երկու տղամարդ՝ աուդիոինժեներ Նիթոպալա Դասան և թվային նկարիչ Աբիջեթա Նաթան կանգ են առել գյուղերից մեկում, որպեսզի հարցնեն ճանապարհը, սակայն տղամարդկանց վրա հարձակում է տեղի ունեցել, ինչի արդյունքում երկուսն էլ զոհվել են:

Ոստիկանությունը 16 մարդու է ձերբակալել սպանության մեղադրանքով:

Օրերս երկրում բողոքի ցույցեր են իրականացվել, որոնց ընթացքում մարդիկ պահանջում էին դադարեցնել ասեկոսեների պատճառով կատարվող սպանությունները:

Հարձակումների ալիքը կտրուկ տեմպերով բարձրացել է այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում և մեսենջերների միջոցով սկսել են տեսանյութեր տարածվել, որոնցում երեխաներին առևանգում են փողոցներից: Այժմ որոշ բնակավայրերում թշնամաբար են տրամադրված դրսից այցելողների հանդեպ և նույնիսկ այն մարդկանց, ովքեր խոսում են տեղի լեզվով:

1in.am

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *