ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Սիսիան քաղաքից Կապան տանող ավտոճանապարհին, Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհի 12-13-րդ կմ-ին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Տավուշի մարզի Բերդ և Դիլիջան քաղաքներում՝ մառախուղ:

Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *