ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Արցախ. լուսանկարներ

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այցի ընթացքում նախատեսված են Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները Արցախի բարձրաստիճան ղեկավարության հետ, ինչպես նաև այցելություններ տարբեր ուսումնական հաստատություններ և արտադրամասեր։

Լուսանկարները՝ ԱՀ Կառավարության ֆեյսբուքյան էջից: