Վաղը՝ դեկտեմբերի 3-ին, վարչապետը մասնակցելու է Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպվելիք քննարկմանը: Թեման՝ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացումն է լինելու:
Այն,որ Կարապետյանը փորձում է հնարավորինս մոտ գնտվել հանրությանը,փորձել ապահովել փոխադարձ կապ ու չպարփակվել իր կաբինետում՝բավարարվելով օգնականների ու խորհրդականների զեկուցներով դա լավ է։ Սակայն ակնհայտ է նաև մի բան,որ նա խուսափում է լրագրողների հետ դեմ հանդիման հանդիպումներից ու նախընտրում է սոցիալական կայքերի միջոցով հարցերի պատասխանել։ Տարբերություն առաջին հայացքից չկա,ի վերջո նույն հարցը կարելի է ձևակերպել նաև ֆեսյբքուի միջոցով տալ Վարչապետին,վերջինս էլ չպատասխանելու որևէ ձև չունի ու պիտի պատախսանի՝անկախ նրանից հարցը իրեն դուր է գալիս թե ոչ։ Եթե վերջինս առհասարակ խուսափեր լրագրողներից,հարց ու պատասխանից, կարելի է նրան մեղադրել հերթական բյուրոկրատական պաշտոնյա լինելու մեջ ու քննադատության թիրախ դարձնել։ Սակայն այս դեպքում մեղավորությունը միայն Կարապետյանինը չէ։ Ի վերջո վերջինս մեղավոր չէ,երբ մեր լրագրողները իր երեսը տեսնելիս քիչ է մնում հարցնեն,թե ինչ է կերել Վարչապետը առավոտյան նախաճաշին,նախընտրում է ձեթ թե յուղ,ֆուտբոլ թե բոքս,շիկահեր կանանց թե սև մազերով։ Այսինքն լրագրողներին կարելի է պլենդուղզի մակարդակից ցախր հարցեր ուղղել պաշտոնյաին,իսկ պաշտոնյան իրավուքն չունի գոնե նեղսրտել այդ հարցերից ու փոխանակ լրագրոնղերին դիտարկի որպես իր գործի կարևոր ատրիբուտ ու հանրության հետ կոնտակտ ապահովելու գլխավոր գործիքակազմ,հնարավորին չափով խուսափի դրանից։ Սա իհարկե դրական երևույթ չէ,ու նախևառաջ մտածելու նյութ լրագրողների համար։

Արման Աբրահամյան