""Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը:

Ըստ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի, ուղերձում մասնավորապես ասված է. — «Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ հղում եմ ձեզ անկեղծ շնորհավորանքներս ու հաջողության լավագույն բարեմաղթանքներս։

Հաճելի կլինի ձեզ հետ միասին աշխատել՝ ի նպաստ մեր երկու երկրների միջև հաստատված փայլուն համագործակցության և բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրապնդման»։