ՀՀ արդարադատության կազմում է գործում նաև Պրոբացիայի վարչությունը:

Hayeli.am-ը տարածել է մի տեսանյութ, ըստ որի բանախոսը /որի ինքնությունը հաղորդման մեջ չի երևում/, հայտարարում է, որ իմ (թերևս, պետք է հասկանալ՝ ոստիկանության) պարտականությունների մեջ է մտնում կալանավայրերում գտնվող անձանց հետ իրականացնել <<ռեաբիլիտացիայի, հոգեբանորեն աշխատելու և սոցիալապես ապահովելու աշխատանքներ>>: Կցանկանայի որոշ պարզաբանումներ անել բանախոսի հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ, մինչ այդ հիշեցնելով, որ ամպագոռգոռ հայտարարություններ անելուց առաջ նախ պետք է գոնե իրազեկ լինել բարձրացված հարցի էությանը։ Դեռևս 2001 թվականից քրեակատարողական հիմնարկները, բոլոր գործառույթներով հանդերձ, ոստիկանության կազմից տեղափոխվեցին Արդարադատության նախարարության ենթակայության տակ: Ոստիկանության աշխատակիցները, այդ թվում՝ նաև ես, կալանավայրերում որևիցե գործառույթ իրականացնելու իրավասություն և լիազորություն չունենք և, բնականաբար, չենք իրականացնում: 
P.S. ՀՀ արդարադատության կազմում է գործում նաև Պրոբացիայի վարչությունը:

Նեելլի Դուրյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *