ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյան `տեսակը իսկական մարդու օրինակ է`լուսավոր Հաղթանակ եմ ցանկանում Ձեզ

Այսօր հրամայաբար պետք է կարող լինենք տարբերակելու ժողովրդին իրոք նվիրված մարդկանց: Նրանք գիտակցում են, որ դյուրին չէ այդպիսին լինելը, բայց տոգորված ներքին լույսով պարտավորություն են զգում հաստատվել խավարի դեմ պայքարելու համար:
Բավականին պարզորոշ է, թե ինչպես են խարդավանքների մեջ վարպետացածները նախընտրական շրջանում իրենց շուրջը համախմբում թաղային զորեղ «հեղինակություններին»: Մի՞թե այդ չարագույժ երևույթը պետք է շարունակական լինի և այն չի ստիպում մարդկանց խորհել, հասկանալ, որ վերջապես ամեն ինչից վեր պետք է կանգնած լինի մարդը, ով իր գործունեությամբ ապացուցել է արդեն, որ իր հնարավորությունները ծառայեցնում է ժողովրդին: : ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԻՑ Է ԳԱԼԻՍ ՀՈԳՈՒ_ բույրը ;Մարդու ուժն է, նրա հմայքը ու երևի հենց այդ գեղեցկությունն է, որ մարդուն պահում է ինքնատիպ, պահում է ՄԱՐԴ ;Հավատում ենք քեզ ՀԱՐԳԵԼԻ ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ,որ պատրաստ է գնալ մինչև վերջ և հաղթել միասնական `ժողովրդի հետ միասին:Մարտուն Գրիգորյան`տեսակը իսկական մարդու օրինակ է`լուսավոր մարդու տեսակը չես շփոթի ոչ մեկի հետ: Այսպիսի մարդու հազվադեպ ես հանդիպում, մարդ , որի ներկայությամբ քեզ զգում ես լույսի մեջ, հույսի շողերով պարուրված, վայրագ հողմերից ու չար խարդավանքներից պաշտպանված: Նրա ներկայությամբ չես կարող արդարասեր, անկեղծ ու շիտակ չլինել, անսահմանորեն չսիրել ճշմարտությունը և մոռանալ մարդկանց օգնելու, մարդ արարածին սատարելու պարտքդ ու նվիրվածությունդ:Նրանից կարծես ինչ-որ երկնային լույս է ճառագում և հոգիդ ու մտքերդ պայծառանում են: Այսպիսի մարդիկ բնության, մարդկության զարդն են: Նրանք չունեն երախտիքի, հատուցման, գնահատանքի կարիք:Նրան ճանաչում ու սիրում են մարդիկ,: Նրան ճանաչողները հաճախ չեն կողմնորոշվում՝ Մարտուն Գրիգորյանն իրենց ընկերն է, թե ընտանիքի հոգսը կիսող անդամը, ծանոթը, թե՝ կարեկից բարեկամը: Ու հպարտությամբ են լցվում, որ գիտեն և ճանաչում են Մարտուն Գրիգորյանն հայորդուն, մեծ ու ինքնատիպ այս հզոր անհատականությամբ հայ մարդուն: Չկա ավելի մեծ երջանկություն, քան զգալ ու հավատալ, որ կողքիդ կան այնպիսի մարդիկ, ովքեր անկեղծ ուրախանում են քո հաջողություններով: Ժպտա չարին Ու կտեսնես, որ կհաղթի վերջում բարին…Ժպտա սրտանց,Քո ժպիտով դու կպատժես նախանձ մարդկանց…Ու հիշիր միշտ`.Դու միշտ ժպտա Ու հավատա, որ ժպիտդ քեզ ուժ կտա…

ՀԱՂԹԱՆԱԿ ԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ 

#Armday Սուսաննա Իսահակյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *