Վազգեն Ա. (Լևոն-Կարապետ Աբրահամի Պալճյան) ծնվել է 1908թ. հոկտեմբերի 3-ին ք. Բուխարեստ (Ռումինիա): Ամենայն Հայոց 130-րդ Կաթողիկոս եւ Ծայրագույն Պատրիարք։ 1937թ. ավարտել է Բուխարեստի պետական համալսարանը։ 1943թ. ստացել է վարդապետի կոչում, 1951թ. օծվել եպիսկոպոս։ 1929-43թթ. դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում։ 1955թ. ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Մեծ է Վազգեն Ա-ի ավանդը Հայ եկեղեցու միասնության հաստատման, միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման ասպարեզում: Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելուց հետո, սփյուռքի համախմբվածությունը զորացնելու և հայրենիքի հետ կապերն ամրապնդելու նպատակով, շուրջ 30 հովվապետական այցելություններ է կատարել Հայ եկեղեցու թեմեր, միջեկեղեցական շրջանակներում հանդիպումներ ունեցել քույր եկեղեցիների հովվապետների հետ, արտերկրում ներկայացրել Հայ եկեղեցին ու հայ ժողովրդին: Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել Վեհափառի և Վեհամոր անուններով կնքված երկու Ավետարանները, Թորոս Ռոսլինի ծաղկած Զեյթունի Ավետարանը և Մալաթիայի Ավետարանը, Թովմա Արծրունու Պատմություն Արծրունյաց տան աշխատության պահպանված միակ ձեռագիր օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր, արժեքավոր վավերագրեր: 1988թ. փետրվարի 25-ին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը: Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը (1989), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը: Վազգեն Ա Կաթողիկոսը ծավալել է եկեղեցաշին-վերականգնողական մեծ աշխատանք: Վերանորոգվել են Մայր տաճարը, Էջմիածնի Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե, Ս. Շողակաթ վանքերը, Գեղարդավանքը, Խոր վիրապի վանքը, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց, Երևանի Ս. Սարգիս, Ս. Զորավոր, Ս. Հովհաննես, Մոսկվայի, Դոնի Ռոստովի և Արմավիրի եկեղեցիները: Մայրավանքի շրջակայքում կառուցվել են Նահատակաց հուշարձանը, Խրիմյան Հայրիկին նվիրված աղբյուր-կոթողը, Գալուստ Կյուլպենկյան վանատունը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը: Վախճանվել է 1994թ. օգոստոսի 18-ին: ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի անդամ։ Պարգևատրվել է ԽՍՀՄ Ժողովուրդների բարեկամության, Պատվո նշան, Ռումինիայի Հանրապետության աստղ շքանշաններով, Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո-Կյուրիի անվ. և Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի ոսկե մեդալներով։ Վազգեն Ա անունով են կոչվում Վանաձորի թ. 1 միջնակարգ դպրոցը և Սևանի հոգևոր դպրանոցը։ ՀՀ Ազգային Հերոս (28.07.1994): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության

եւ իրավակարգի ամրապնդման բնագավառում ու ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում

Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ բարձրագույն կոչման արժանացած անձանց հանձնվում է ՀԱՅՐԵՆԻՔ շքանշան, որը կրում են կրծքի ձախ կողմում:


1. ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ
 
2. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԱԶԱՍՊԻ 
3. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԼԵՔ ԹԱԳՎՈՐԻ 
4. ԳՈՐԳԻՍՅԱՆ ՄՈՎՍԵՍ ԳԵՎՈՐԳԻ 
5. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԳԵՂԱԶՆԻԿ ԱՐՄԵՆԱԿԻ 
6. ՄԵԼՔՈՆՅԱՆ ՄՈՆԹԵ ՉԱՐԼԶԻ 
7. ԿՐՊԵՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԺՈՐԺԻԿԻ 
8. ԱՅՎԱԶՅԱՆ ՎԻՏՅԱ ՎՈՐՈՇԻ 
9. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՋԻՎԱՆ ԶԱՎԵՆԻ 
10. ՊՈՂՈՍՅԱՆ ՅՈՒՐԱ ՎԱՂԱՐՇԱԿԻ 
11. ԴԵՄԻՐՃՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԵՐՈԲԻ 
12. ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱԶԳԵՆ ԶԱՎԵՆԻ 
13. ՔՐՔՈՐՅԱՆ ՔԸՐՔ 
14. ԱԶՆԱՎՈՒՐ ՇԱՌԼ 
15. ՌԻԺԿՈՎ ՆԻԿՈԼԱՅ ԻՎԱՆԻ