ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան 55 -րդ տարելիցը

Մովսես Գորգիսյանը՝ հայ քաղաքական գործիչ, հրապարակախոս, Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկը։Դետեմբերի 3-ին ՝ ծննդյան օրը, Մովսես Գորգիսյանի անվան թիվ 158 դպրոցի աշակերտները, մի խումբ ուսուցիչների ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի բարձունք ՝ խնկարկվեց շիրիմը, հարգանքի տուրք մատուցվեց:Չափազանց հուզիչ էր աշակերտների խոնարհումը :Օրն իմաստավորված էր՝ լցված հայրենասիրական ոգով, որն էլ իր անդրադարձը կգտնի նրանց սրտերում:Ազգային հերոսի անվան թիվ 158 դպրոցում, հերոսի դասղեկ՝ Հովհանուշ Խարազյանը,կազմակերպել էր միջոցառում նվիրված  Մովսես Գորգիսյանի ծննդյան 55-ամյակին:Հնչեցին խոսքեր  տրվեց տեղեկատվություն,երգեցին հայրենասիրական երգ՝ »Հայրենիք» խոսք , Մովսես Գեորգիսյանի, երաժշտություն՝Մուշեղ Գասպարյանի:Ներկա էր կինը Ռուզաննա Գեորգիսյանը ,բարձրաստիճան հյուրեր , «Եռագույնը միասնության կամուրջ » ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը և այլոք: Յուրաքանչյուրի ելույթը  շնորհակալության և երախտիքի խոսքեր էին:Մուշեղ Գասպարյանն հանձնեց պատվոգիր դպրոցին և ասեց,որ Ազգային հերոսը եղել է իր համակուրսեցին ,որ միասին եղել են Արցախյան պատերազմի թեժ մարտերում :Հունվարի 19- ին Մովսեսը ջոկատով գրոհեց բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվեցին, սակայն նա զոհվեց։ Նա առաջիններից էր, որ դուրս եկավ պայքարի Խորհրդային միության դեմ։ Այսօրվա սերունդն ավելի մեծ պատասխանատվություն է զգում հայրենիքը պաշտպանելու գործում,: Բոլոր ժողովուրդները ինչ-որ ժամանակ անկախություն ձեռք բերեցին, իսկ մեզ ոչ ոք անկախություն չնվիրեց, մենք դա ձեռք բերեցինք մեր ընկերների արյան ու քրտինքի, մեր ժողովրդի աշխատանքի շնորհիվ: Եվ մենք պարտավոր ենք շարունակել նրանց գործը; Դժվար է գտնել խոսքեր, որոնք ամբողջությամբ կնկարագրեն Ազգային հերոսին:
Ծնունդդ շնորհավոր, սիրելի Մովսես Գորգիսյան: Այսօր մենք կրկնում ենք քո կարգախոսը մեր երազած երկրի մասին. «Կեցցե՜ այն Հայաստանը, որ վաղն է գալու»:

""

""

""

""

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *