ՀՀԿ-ն պատասխանեց Լևոն Մկրտչյանին

Ինչպես և սպասվում էր ՀՀԿ-ն անպատասխան չթողեց «անաստասմիկոյանոտ» ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի արարքը,ով վերջերս ուսման մեջ առաջադիմություն ունեցող աշակերտների հետ հյուրնկալվել էր ՀՀ նախագահի նստավայրում,որտեղ այդ աշակերտները պարգևներ և նվերներ ստացան Սերժ Սարգսյանից…Սակայն այդ միջոցառումը սկանդալի վերածվեց,երբ պարզվեց,որ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նախագահական էր տարել նաև Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդուն, ով չունենալով վարորդական իրավունք և վարելով ծառայողական ավտոմեքենա, վրաերթի էր ենթարկել մի տղամարդու, որն ավելի ուշ հիվանդանոցում մահացել էր…Բազմաթիվ հասարակական և քաղաքական գործիչներ պահանջեցին ԿԳ նախարարի հրաժարականը,իսկ որոշ իշխանամետ ԶԼՄ-ներ էլ Լևոն Մկրտչյանին մեղադրեցին նախագահին «подстава» անելու մեջ…
Բոլորը սպասում էին ՀՀԿ-ի պատասխանին,որն իրեն ուշացնել չտվեց…Սեպտեմբերի 21-ին անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Եռաբլուր զինվորական պանթեոն այցելած վարչապետ Կարեն Կարապետյանից լրագրողները հետաքրքրվեցին դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի մասին… Կառավարության ղեկավարն ի պատասխան ասաց.»Ես շատ պարզ ձևակերպեցի՝ նման հանձնարարական չի եղել»…
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել էր, որ մշակվել է օտար լեզուների դասավանդման հայեցակարգ,որը մշակել է վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով…
Կարեն Կարապետյանի այս պատասխանից Լևոն Մկրտչյանը հայտնվել է շատ վատ վիճակում…ՀՀ վարչապետը Հայաստանում ռուսաց լեզվի մասին շատ անհանգստացող ԿԳ նախարարին պատասխանեց՝» Месть это блюдо, которое нужно подавать холодным.» կարգախոսին համապատասխան…
Հ.Գ.Կոալիցիոն «գործընկերությունը» շարունակվում է..

Գագիկ Համբարյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *