Հարգելով խոսքի ազատությունն ու հրապարակայնությունը, այդուհանդերձ մնում եմ այն կարծիքին, որ ունենալով դեռևս չավարտված պատերազմի պայմաններում ապրող երկիր, մենք պարտավոր ենք, գոնե ռազմաքաղաքական ոլորտում, առաջնորդվել այն չափանիշներով, որը նախ բխում է մեր, նոր միայն հրապարակայնության շահերից: Ասել է թե՝ երկրի պաշտպանությանը վերաբերող գործընթացների հանդեպ դրսևորենք սեփական հետաքրքրությունները ազգային հետաքրքրություններին ստորադասելու գիտակցված կարողություն և գործենք Երկիրը պահող զինվորի հոգեբանությամբ: Սա վերաբերում է անխտիր մեր պետության յուրաքանչյուր քաղաքացու ու, առավել ևս նրանց,ովքեր կոչումով և գործունեության բնույթով ունեն հասարակության վրա ազդելու և վերջինիս ուղղորդելու համապատասխան լծակներ: Հիշենք, որ պատմությունն ունի կրկնվելու հատկություն և բացառված չէ, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներկա բարդ պայմաններում մեր կողմից թույլ տրված ցանկացած վրիպում կարող է ունենալ այն հետևանքները, ինչն ունեցել ենք Հայոց պատմության տարբեր հանգրվաններում: Եվ վերջում հետևություն՝ խորհրդի կարգով.-տիրապետել խոսքի արվեստին,դեռևս չի նշանակում ասել այն, ինչին օբյեկտիվորեն չես տիրապետում: Այսքանը:
Սենոր Հասրաթյան