Տիգրան Պապանյան`ովքեր առաջին հայացքից ոչնչով չեն տարբերվում մյուս երիտասարդներից, միայն հայացքներն են ուրիշ՝ համեստ , խորաթափանց և հանկարծակի իմաստնացած :Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂՀ Պաշտպանական շրջանի թիվ 116 դիրքը պահող կապիտան Արմենակ Ուրֆանյանի 7 հոգանոց ջոկատը անհավասար մարտի բռնվեց ադրբեջանական հատուկ ջոկատայինների եւ զրահատեխնիկայի հետ : Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը զոհվեցին իրենց հրամանատարի հետ:
Կենդանի մնացած հերոսները համեստ են ու լռակյաց:
Վանաձորցի` Տիգրան Պապանյանը `երիտասարդը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հերոսաբար մարտնչել է իր դասակի հետ նույն հենակետում և պաշտպանել դիրքը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրում ասված է.
‘’ՊԲ N զորամասի 2 ՀԳմ 4 ՀՎ 2 ՀԴ 3 ՀՋ գնդացրորդ, շարքային Պապանյան Տիգրան Աշոտի- –ակտիվ մասնակցություն է ունեցել ս.թ. ապրիլի 2-ին N ՊՇ N 116 մարտական դիրքի պաշտպանության և ազատագրման գործողությունների ժամանակ: 4 ՀՎ հրամանատար, կապիտան Ա.Ուրֆանյանի զոհվելուց հետո, շարունակել է մարտ մղել հարձակման անցած հակառակորդի գերազանցող ուժերի դեմ, նրան պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ: Զինամթերքը սպառվելուց հետո, կազմակերպված նահանջել է մարտական դիրքի խորքը և այնտեղից օգնության հասած ուժերի կազմում անցել հակագրոհի, նպաստելով առաջնային գծի վերականգնմանը, որի ժամանակ ցուցաբերել է խիզախություն և արիություն:’’Լեռնային Ղարաբաղի նախագահի հրամանագրով մայիսի 11-ին Տիգրան Աշոտի Պապանյանը ՛՛պարգևատրվել է`Արիության մեդալով՛՛
Ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Պապանյանը շարունակում է իր ծառայությունը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանական բանակում :