Օգոստոսի 1-ին Արցախյան պատերազմի լեգենդար հրամանատար, Մարտակերտի զորամասի հիմնադիր-հրամանատար Նորայր Դանիելյանի ծննդյան 50-ամյակի կապակցությամբ Մարտակերտի զորամիավորման, զորամասի ու շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի կողմից Մարտակերտի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնում կազմակերպվեց հիշատակի միջոցառում: ""
Ներկա էին շրջվարչակազմի ղեկավար, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանը, Պաշտպնության նախարարությունից գնդապետ Վրեժ Իշխանյանը, Մարտակերտի զորամիավորման հրամանատար Արթուր Հարությունյանը, զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Ալիկ Սարգսյանը, Մարտակերտի զորամասի հրամանատար, գնդապետ Սամվել Գրիգորյանը՝ զորամասի սպաների եւ զինվորների հետ, Նորայր Դանիելյանի եղբայրը՝ Նելսոն Դանիելյանն իր ընտանիքով, նահատակ հրամանատարի մարտական ընկերները, հարազատները, քաղաքի ուժային կառույցների եւ հիմնարկ-ձեռնարկությունների պատասխանատու աշխատողներ եւ այլոք:
Միջոցառմանը, որը վարում էին Մարտակերտի զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Վահրամ Աբելյանը եւ մշակույթի կենտրոնի աշխատող Մարիամ Եղիշյանը, լեգենդար հրամանտարի կյանքի եւ անցած մարտական ուղու մասին ընդարձակ ելույթով հանդես եկավ զորամասի հրամանտարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Արմեն Մկրտչյանը:""
Նորայր Դանիելյանի՝ որպես հմուտ հրամանատարի եւ քաջ ազատամարտիկի մասին խոսք ասացին շրջվարչակազմի ղեկավար, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանը, զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, Նորայր Դանիելյանի մարտական ընկեր Ալիկ Սարգսյանը, մարտական ընկեր Էմիլ Բալայանը, զոհված հրամանատարի եղբայրը, Վարդաձորի համայնքի ղեկավար Նելսոն Դանիելյանը, զորամասի հրամանատար, գնդապետ Սամվել Գրիգորյանը: Օրհնանքի խոսք ասաց ավագ գնդերեց Գոռ սարկավագ Գյուրջյանը:
Միջոցառմանը ցուցադրվեց Նորայր Դանիելյանին նվիրված տեսաֆիլմ, իսկ հայրենասիրական երգերի կատարումներով ներկայացան ՊԲ «Ասպետ» համույթի մենակատարները:
Շնորհավոր ծնունդդ, լեգենդար հրամանատար…