Հին ճակատայինը չէր սխալվում:

""Անձրեւը վարարել էր:: Ցեխակոլոլ սապոգները ծանրացել էին, համազգեստը թրջվել էր: Մտավ բլինդաժ, ու ջերմությունը հաճելիորեն դիպավ մաշկին: Սեղանին զինվորի պատրաստած թեյն էր: Քնելուց առաջ բերեց. «Գոնե թեյ խմեք, հրամանատար, ընթրիքին ոչինչ չկերաք»: Թեյը գոլ էր ու հոտավետ: Սառած ձեռքերով ամուր սեղմեց բաժակը, ասես ուզում էր քամել ջերմության վերջին փշրանքները: «Հրամանատարից ավելի բարձր կոչում չկա աշխարհում, ավելի մեծ տիտղոս, ավելի վեր պատիվ: Հրամանատար` այսինքն ուսուցիչ, ղեկավար, ընկեր, զինակից»,- ասաց հայրը իրեն առաջին անգամ զորամաս ճանապարհելիս:
Վեր կացավ, գնաց կողքի սենյակ: Զինվորները քնած էին: Գոռի ուսը բաց էր: Ծածկոցը վեր ձգեց: Հետո մոտեցավ մոնիտորին. ջերմատեսիլ սարքերը խաղաղ առավոտ էին խոստանում: Փակեց աչքերը: Պիտի քնի: Պիտի հավաքի ցաքուցիր մտքերը անցյալի ծակուծուկերից ու պիտի քնի: Շուտով կլուսանա: Իսկ հրամանատարը ոտքի վրա ննջելու իրավունք չունի: Հայրը կատակով ասում էր. «Հրամանատարի տրամադրությունը գրիպից վարակիչ է: Հրամանատարը պիտի ուժ ու ինքնավստահություն «բաժանի», հրամանատարի կողքին զինվորը պիտի իրեն ապահով զգա»: Հին ճակատայինը չէր սխալվում: Երբ 35 մետր է բաժանում զինվորներիդ թշնամուց, քո ծիծաղն անգամ պիտի զինի նրանց: Հոդվածն ամբողջությամբ կարդացեք ՀԱՅ ԶԻՆՎՈՐ հանդեսի հաջորդ համարում…

Գայանե Պողոսյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *