<<Խելացի Մասիս>> հիմնադրամը անգամ ցուցանակը համալրել է QR և NFC խելացի տեխնալոգիաներով

Այսօր <<Խելացի Մասիս>>-ի կողմից, Մասիսի կենտրոնական այգու համար տեղադրվեց ցուցանակ։
<<Խելացի Մասիս>> հիմնադրամը անգամ ցուցանակը համալրել է QR և NFC խելացի տեխնալոգիաներով։ Սքանավորելով կամ մոտեցնելով հեռախոսը ցուցանակին այն ձեզ մոտ ցույց կտա նշված այգու պատմությունը և նկարները։
Հավելենք, որ ցուցանակի տեղեկատվությունը դինամիկ է, որը հնարավորություն է ընձեռնում անհրաժեշտության դեպքում փոփոխել այն, առանց ցուցանակը փոխելու։ Շուտով նաև պատմությունը ավելացվելու է նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով։

<<Խելացի Մասիս>> հիմնադրամը իր շնորհակալությունն է հայտնում այն անձանց որոնց օգնությամբ ցուցանակը պատրաստվել է առանց գումար ծախսելու։

<<Խելացի Մասիս>> հիմնադրամը վստահեցնում է որ անելու է անհնարինը քաղաքը ավելի խելացի և նորարարական դարձնելու համար։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *