Հերոս Հրաչ Սարգսյանի ծննդյան օրն է, նա կդառնար 24 տարեկան:

Շնորհավորում եմ ծնունդդ հերոս՝
Կյանքդ հայրենիքիդ զոհաբերած Զինվո′ր, խոնարհվում ու խնկարկում եմ պայծառ հիշատակդ, քո կատարած գործը: Շնորհակալ ենք, որ կարողացաք պահել այն՝ ինչը մերն է, շնորհակալ ենք Ձեզ… Դուք ձեր կյանքը տալով փրկեցիք մերը: Հպարտ և պաշտպանված եմ զգում ինձ, երբ գիտեմ, որ Հայոց սահմանը հսկվում է արի, խելացի, անվախ ու գեղեցկատես հաղթանակած մեր բանակը, որ ծնվել է հայ քաջորդու թափած տաք արյունից, նրա մոր դառնաղի արցունքից, հայրենյաց պաշտպանին սպասող գեղանի հայուհու բոցավառ սիրուց:
Հայ առյուծասի՛րտ մայրեր, որդիներիդ փառքով կերտելով Արցախյան հաղթանակը՝ մեր նորօրյա պատմության՝ հենասյունն եք այսօր՝ ազգին նվիրաբերվող ձեր զավակներով: Իրենց սփոփանքի, խոսքով զինվորի ընտանիքին էին այցելել՝ Գագիկ Վարդանյանը ,կապիտան Գրիգորյանը, սերժանտ Դավթյանը ,«Եռագույնը միասնության կամուրջ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝և այլոք:
«ԱՊՐԵ՜Ք, ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ, ՊԱՏՐԱՍՏ ԵՂԵ՜Ք ՏԱԼ ՁԵՐ ԿՅԱՆՔԸ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ, ԵՐԲԵՔ ՄԻ՜ ՎԱԽԵՑԵՔ ՊԱՐՏՎԵԼՈՒՑ: ՀԱՎԱՏԱՑԵ՜Ք, ՈՐ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ՈՒ ԿՀԱՂԹԵՆՔ»:

 

Լուսանկարները Մուշեղ Գասպարյանի

""

""

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *