ՀԵՐՈՍՈՒՀԻ ՄԱՅՐ `որին կարելի է ճանաչել հազարավոր օտարուհիների մեջ այն կնիքով, որ նրա ճակատին դրել է ձիգ դարերի տառապանքը

Ամեն ինչ` սեր, խնամք,ակնածանք հայրենասեր մորը: Եվ ամեն ինչ հայրենասեր մորից` հերոս որդիներ, հաղթական դափնիներ, անկախ Հայրենիք:Բնությունը, — ասված է, — կնոջ ձեռքով կգրի տղամարդկանց սրտի մեջ: Ահա թե ինչու հայ կինը ""պիտի դառնա հայրենապաշտության տաճարի Վեստյան Կույսը՝ նշանակված անշեջ պահելու նրա սրբազան կրակը:Իսկ սեր և նվիրում դեպ Հայրենիքը, ներշնչում և սնուցանում է հայրենասեր մայրը: Ահա թե ինչու մեր իրականության մեջ` ՄԱՅՐ անունը պիտի դառնա ու մնա սրբազան մենաշնորհը միայն և միայն հայրենակրոն մայրերի, և ոչ թե բոլորի: Իրենց որդիներով պիտի ճանաչել և գնահատել կանանց:Նրա շրթունքներից պիտի չպակասեն Ժանդարկյան բառերը` ուղղված մեր սերունդներին. «Եթե հոգնած եք, դադար առեք, բայց մի՛ լքեք կռվադաշտը, մի՛ դասալքեք»`
ԱՌՅՈՒԾԱԾԻՆ ՄԱՅՐԵՐ ահա այսպիսին են …""
Դիլիջանում ` «Լեռնային առողջարան» համալիրում հանգստանում էին`Հրադադար մարդկային կորստի ցավ ՀԿ ՝ նախագահ՝Աղունիկ Ղուկասյան և կազմակերպության հերոս մայրերը և «Ընտանիքների իրավապաշտպան» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Առաքելյանը;Համագործակցում եմ տվյալ կազմակերպությունների հետ և հիացած եմ հոգատար ,սիրալիր վերաբերմունքից ուր իշխում է աստծո սերը;  «Միշտ էլ հիշենք, — ասում է գալիական պատմությունը, — հիշենք, թե մեր հայրենիքը ծնված է մի կնոջ ստինքից, նրա սիրուց և արցունքներից, այն արյունից, որ նա թափեց մեզ համար»: Մոր ազդեցությունը որպես դաստիարակչուհին և հոգևորիչը մարտնչող սերունդների, նրա հրաշագործ ազդեցությունն այն ժողովուրդների համար, ինչպիսինն է մերը, ""կմնա միակ լծակը, որ պիտի բարձրացնի և մեր ազգային դատը, որի ծանրությունը այսօր սարսափեցնում է թշնամուն;
Ո~Վ ՍՈՒՐԲ ՄԱՅՐԵՐ,ՀԵՐՈՍԱԾԻՆ,
ՎՇՏԻ ՔՈՂԸ ՍՐՏՈՒՄ ԳԱՄՎԱԾ,
ՑԱՎ ԵՔ ՏԵՍԵԼ ԲՅՈՒՐ ՈՒ ԱՆԹԻՎ,
ՀՈԳՈՒՄ ՀՈՒՅՍԻ ՆՇՈՒՅԼ ՊԱՀԱԾ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *