Ասում են, հերոսները չեն մեռնում,նրանք հանկարծ հեռանում են մեզանից: Մարդը մահկանացու է. մենք գնում ենք դեպի անէություն: Բայց մարդը դրա հետ միասին անմահ է. նրա անմահությունն այն բանի մեջ է, թե ինչ կկարողանա նա ստեղծել մարդկանց համար, իր հայրենիքի համար:Կան սրբություններ, որոնք հնարավոր չէ համեմատել ոչ մի բանի հետ: Դա հայրենիքն է` որդիական հավատարմություններ, նվիրվածություններ այն հողին,որը սնել ու աճեցրել է քեզ: Բոլոր ժամանակներում մենք ունեցել ենք հերոս զավակներ, ովքեր իրենց արյան գնով ապահովեցին մեր այսօրվա խաղաղ օրը:
Հրաչ Գալստյան ` մեր հայրենասիրության, ուժի, քաջության խտացումն ես , մեր կենսունակության ավիշը, արհեստավարժ, ոգեղեն, հայրենասեր, խիզախ, ինքնավստահ։ Հայրենիքն սկսվում է զինվորից։ Սահմանն սկսվում է զինվորով. այս իրողությունը խորհուրդ ունի;Հայ զինվորն ու սպան հաղթանակով են պսակել ազգային բանակի ծնունդը, հաղթել են, երբ պարտությունը թվացել է անխուսափելի, երբ հաղթանակը հավասար է եղել հրաշքի;
Հրաչ Գալստյանը այսօր դառնար 26 տարեկան `Շնորհավոր ծնունդդ, անմահ Հերոս

"Սուսաննա

"Սուսաննա