Հերթական ապատեղեկատվություն

Հաղորդագրություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած տեղեկատվություններն առ այն, թե իբր Մարտունու ուղղությամբ հայկական շտաբ է ոչնչացվել, իսկ Մարտակերտի հատվածում կանխվել է արցախյան կողմի դիվերսիոն-ներփաթանցման փորձը, հորինվածքներ են և իրականությանը չեն համապատասխանում:

            Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ արցախյան կողմը երբեք նախահարձակի դերում հանդես չի գալիս և պատրաստ է հակառակորդի ցանկացած սադրանքի հասցնել ջախջախիչ հարված: 

 ԱՀ ՊԲ Հաղորդագրություն

Մինչ հերքում էի ,,շտաբի ոչնչացման,, մասին ապատեղեկատվությունը, ադրբեջանական ագիտպրոպը տարածեց հերթական հորինվածքը, այս անգամ արդեն չեղած դիվերսիոն գործողության մասին: Այնպես որ Ադրբեջանական կողմը շարունակում է իր երևակայության դաշտում իրականացնել ,,հակահարվածային թեժ գործողություններ,,: Բացառված չէ, որ որոշ ժամանակ հետո տեղեկանանք հակառակորդի ճամբարում տեղի ունեցած ,,մահվան ելքով,, դեպքի մասին: Պետք չէ զարմանալ, սովորություն է…

Սենոր Հասրաթյան 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *