Հետաքրքիր հանդիպում … Ավետիք իսահակյանի տուն-թանգարանում

Հանդիպում կազմակերպվեց Հովհաննես Թումանյանի գրադարանի գրադարանավարուհի Արմինե Մարտիրոսյանի հետ: Կնոջ դերը քննարկելիս, պիտի սկսել ընտանիքից ու ասել, որ ընտանիքի կազմավորման արմատները որպես սոցիալական կայուն միավոր, սկիզբ է առել հազարամյակներ առաջ : Դեռ հեթանոսական ժամանակներից կինը հայերի մոտ համարվում էր ընտանիքի հիմքը: Դրա վկայությունն են՝ մեզ հասած բանաստեղծական պատառիկները, լեգենդներն ու աղքատիկ պատմական վկայությունները:
Հայ պատմիչ Ագաթանգեղոսի վկայությամբ` նախաքրիստոնեական շրջանում հայ կնոջը վերաբերվել են որպես «մայր աղբյուր», «կենսատու», «շունչ և կյանք»:
Որքան էլ 21-րդ դարն այլ բարքեր փորձի ներթափանցել առօրյա կյանք, կարծում եմ, որ այսօր իսկական հայուհին պիտի լինի այնպիսին, ինչպիսին դեռևս 5-րդ դարում Եղիշեն է ներկայացրել. «Տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի»:
Հետևաբար՝ հանուն մեր երկրի բարօրության, հանուն մեր հավատքի անսասանության, մերօրյա հայուհիները պարտավոր են լինել ընտանեկան բարձր արժեքներից կառչած, նրբագեղ ու համեստ: Պայքարել ոչ թե ֆեմինիստական ցնդաբանությունների համար, այլ իր ընտանիքում կարողանա շարունակ պահպանել հայկական ավանդույթները:
Ահա այսպիսի հայեցի կնոջ կերպար՝ Արմինե Մարտիրոսյան:
Արմինե Անուշավանի Մարտիրոսյանը ծնվել է1969 թվականին Գյումրիում (Լենինական)։ 1976-1986թթ հաճախել է Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 29 դպրոցը։
1986թ –ին ընդունվել է ԵրՊԻ Լենինականի մասնաճյուղի մեխանիկական ֆակուլտետը և ավարտել այն 1991թ –ին՝ ինժեներ -մեխանիկի որակավորմամբ:
Ամուսնացած է․ ունի 2 երեխա, 2 թոռնիկ։ 1999թ -ից աշխատում է Գյումրու կենտրոնական գրադարանում։ Այժմ Հովհ․ Թումանյանի անվան ․ գրադարանի գրադարանավարուհի :
Պատահմամբ այցելեցի Հովհաննես Թումանյանի անվան գրադարան, նկատեցի, թե ինչպես է Արմինե Մարտիրոսյանը ուղղորդում երեխաներին , բացատրում ճիշտ օգտվել գրականությունից, քանզի յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր պահանջները։ Արմինեի հետ զրուցելիս, իմացա գրադարանում կատարվող աշխատանքների մասին:
Հետաքրքիր է գրադարանի առօրյան,հայտարարում են ընթերցանության, ասմունքի մրցույթներ, վերլուծում են ստեղծագործություններ, երեխաներին հանձնարարում են ստեղծագործել, գիրք կազմել ու ներկայացնել։
-Ես դեմ չեմ, որ համացանցով գիրք կարդան, բայց դասական գրողները միշտ մեզ համար «դպրոց» են եղել։ Ես շատ ընթերցասեր եմ եղել եւ փորձում եմ իմ ընթերցանությամբ վարակել մյուսներին։ Նրանց հորդորում եմ չասել, թե ընթերցանության համար ժամանակ չկա։ Ես կարողանում եմ գեղեցիկ խոսել ու ասմունքել ։ Ինձ համար մեր հայ դասականները կյանք են,-իր այս խոսքերով Արմինե Մարտիրոսյանը վարակում է, խանդավառում ընթերցասեր հասարակությանը:
Ահա այսպիսին է մեր Արմինե Մարտիրոսյանը, կին, որը որքան խոնարհ է, նույնքան էլ վեհ է: Սիրված և հարգված է այնքան, որ չի մտածում հավասարության մասին, քանզի գիտի ու զգում է իր հանդեպ տածած հարգանքն ու սերը որպես կնոջ, ընտանիքի մոր և հայուհու:""

02.09.2017 «Միասնություն հանուն հայության» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ նախագահ՝ Սուսաննա Իսահակյան