Հետախուզական զորամասերից մեկում ի պատիվ , հարգանք ու գնահատանք մեր հետախույզների բացեցի մարզասրահ

Երկու տարի առաջ նոյեմբերին զորավարժությունների ժամանակ ազերիների հերթական , արդեն դասական դարձած վարքագծի հետևանքով կորցրինք մեր երեք օդաչուներին։ 1994-ի զինադադարից հետո ամենատես երկնքի անդորրը խախտվեց առաջին անգամ: Ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվեց ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Մեր հետախույզները կյանքի գնով երկուսուկես ժամ չդադարող կրակահերթերի տակ դուրս բերեցին օդաչուներից մեկի դին, մյուս երկուսի մասունքներն ու սև արկղը: 
Փառք ու պատիվ մեր հետախույզներին։Այսօրվան շատ եմ սպասել,լավ օր է այսօր,երջանիկ եմ։ Հետախուզական զորամասերից մեկում այսօր ի պատիվ , հարգանք ու գնահատանք մեր հետախույզների բացեցի մարզասրահ։
Բացման արարին ներկա էին ՊԲ նախարար Լևոն Մնացականյանը , սպաներ , ժամկետային զինծառայողներ(ապագա հետախույզներ)։ Շնորհակալ եմ բոլոր-բոլորին , ովքեր կողքիս էին , ովքեր օգնում էին հաղթահարել դժվարությունները։
Անչափ ուրախ եմ ։
Միշտ պատրաստ եմ անդավաճան ծառայել մեր բանակին երգովս ու աշխատանքովս""

Շուշան Պետրոսյան

 

"Фото
"Фото
"Фото
"Фото
"Фото

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *