Հենրիխ Մխիթարյան. «Փորձում էի լավագույն կերպով հանդես գալ»

«Լեսթեր» — «Մանչեսթեր Յունայթեդ» խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսվեց խաղից ստացած տպավորություններով:

 -Նոր մոդելը փորձարկել էինք խաղից առաջ, բայց մարզիչն ասել էր, որ եթե երկու հարձակվողով խաղը չստացվի, հետ կվերադառնանք հին մոդելին, ինչն էլ արեցինք խաղի ընթացքում:

Դա նորություն չէ մեզ համար, կարող եք տեսնել, որ շատ խաղերում հեշտությամբ փոխում ենք խաղային տակտիկան : Կարծում եմ` սխեման փոխելուց հետո լավ խաղացինք, գոլային պահեր ունեցանք: Աշխատեց:

Եթե թիմը լավ է խաղում, յուրաքանչյուր դիրքում էլ հեշտ է խաղալ: Մեկ-երկու փոխանցումով խաղալը շատ հեշտ է: Այս խաղում մարզիչը որոշեց, որ պետք է գործեմ հարձակվողների թիկունքից, ես համաձայն էի այդ որոշման հետ ու փորձում էի լավագույն կերպով հանդես գալ,- հայտարարել է Մխիթարյանը:

armfootball.com

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *